ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
    Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6%-ով։ Բանկի տվյալներով՝ սա վերջին 80 տարվա ընթացքում անկումից հետո վերականգնման ամենաարագ տեմպն է, հաղորդում է RBC-ն: Հիմնական պատճառը տնտեսական ակտիվության ինտենսիվ աճն է մի քանի խոշոր երկրներում, ասված է ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցում: 2021-ին լավագույն արդյունքը ցույց կտա Չինաստանը, որի տնտեսությունն, ըստ ՀԲ կանխատեսման, կաճի 8,5%-ով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (8,3%), երրորդում՝ ԱՄՆ-ը (6,8%), չորրորդում՝ Արգենտինան (6,4%), հինգ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Կայացել է Հանձնաժողովի հերթական նիստը
    27 Մայիսի 2021
    Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ  այսօր տեղի է  ունեցել հանձնաժողովի հերթական նիստը: 

    «Էներգետիկայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան  ս. թ. հուլիսի 1-ից մեկ տարվա կտրվածքով սահմանվել են  Արցախի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագները,  որոնք մնացել են անփոփոխ:

    Հանձնաժողովը  մի շարք որոշումներով ուժը կորցրած է ճանաչել ««ՎԻԿԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Սյունիք» փոքր, ««ՌԻՎԵՐ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ռիվեր Էներջի»«ՌԻՎԵՐ-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասինե  որոշումները և  այդ որոշումներով «ՎԻԿԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «Սյունիքե փոքր, «ՌԻՎԵՐ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված «Ռիվեր Էներջի»«ՌԻՎԵՐ-2» փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության  լիցենզիաները:

    Հաստատվել  է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի գործավարության կարգը:

    Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է  Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի խորհրդանիշի  նկարագրությունը և ձևը։

    Օրակարգի վերջին հարցով Հանձնաժողովը «Էլեկտրական էներգիայի արտադրություն» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ է ճանաչել  «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությանը  (որպես իրացնող իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի մեկ չորրորդից ավելին` 63,8%):


    Քննարկվել են այլ հարցեր ևս:





    << Վերադարձ ցուցակի