ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
    Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6%-ով։ Բանկի տվյալներով՝ սա վերջին 80 տարվա ընթացքում անկումից հետո վերականգնման ամենաարագ տեմպն է, հաղորդում է RBC-ն: Հիմնական պատճառը տնտեսական ակտիվության ինտենսիվ աճն է մի քանի խոշոր երկրներում, ասված է ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցում: 2021-ին լավագույն արդյունքը ցույց կտա Չինաստանը, որի տնտեսությունն, ըստ ՀԲ կանխատեսման, կաճի 8,5%-ով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (8,3%), երրորդում՝ ԱՄՆ-ը (6,8%), չորրորդում՝ Արգենտինան (6,4%), հինգ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գնաճ արձանագրած մի շարք ապրանքատեսակների ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ
    02 Հունիսի 2021

    Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիսն ընկած  ժամանակահատվածում իրականացրած մի շարք լայն սպառման ապրանքատեսակների գների մշտադիտարկումների արդյունքում արձանագրել է հետպատերազմյան շրջանում դիտարկված 29 ապրանքատեսակներից 26-ի միջին գների աճ և 2-ի գնանկում (համեմատագիր):
    Ներմուծվող և գերիշխող դիրք չունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների մասով հիմնական, ոչ սեզոնային գնաճ արձանագրվել է շաքարավազ, ալյուր, ոսպ, բրինձ, հնդկաձավար ապրանքատեսակների համար, որոնց գնաճը տարբեր ապրանքատեսակների դեպքում կազմել է մինչև 27,2 տոկոս, այս շուկաները մրցակցային են, առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: Սակայն հաշվի առնելով նշված ապրանքների պահանջարկը՝ Հանձնաժողովն այս ապրանքատեսակների մասով ևս ուսումնասիրություն է իրականացրել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածի համար՝ համադրելով ՀՀ-ում և ԱՀ-ում գործող գները: Իրականացված ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են:
    Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակների մասով գնաճ արձանագրվել է հավի ձու, ձեթ, սեղմված գազ, բենզին, դիզվառելիք և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքատեսակների համար, որոնց գնաճը տարբեր ապրանքատեսակների դեպքում կազմել է մինչև 79,7 տոկոս: 
    Հանձնաժողովը գնաճի հիմնավորվածությունը պարզելու նպատակով դիմել է գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներին՝ ներկայացնելու համապատասխան տեղեկատվություն, որի հիման վրա իրականացվել են ուսումնասիրություններ:
    Ուսումնասիրությունների շրջանակում դիտարկվել է նշված տնտեսավարող սուբյեկտների գերիշխող դիրքը պահպանելու հանգամանքը, և այդ նպատակով վերլուծության են ենթարկվել նաև ԱՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունները:
    «Հավի ձու» ապրանքային շուկայում գների բարձրացման վերաբերյալ իրականացված ուսումնասիրություն.
    ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող հավի ձվի գնաճը 2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում կազմել է 28,5 տոկոս: Հանձնաժողովը շուկայում գերիշխող դիրք ունեցող «Դվին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրման արդյունքում պարզել է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում ընկերության կողմից արտադրվող և իրացվող հավի ձվի ինքնարժեքը նույնպես որոշակի աճել է, ինչը հիմնականում պայմանավորված է ձվատվության կրճատման հետ: Սակայն պետք է նշել, որ ընկերության կողմից իրականացված գնաճի հիմնական պատճառը ՀՀ-ում հավի ձվի իրացման ոլորտում տեղի ունեցած գնաճն է:
    Այդ պատճառով ուսումնասիրության շրջանակում  ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության հիման վրա դիտարկվել և համադրվել են ՀՀ-ում և ԱՀ-ում հավի ձվի մանրածախ իրացման գները 2020 թվականի հունվար-2021 թվականի ապրիլ ժամանակահատվածի համար:

    Գծապատկերից պարզ է, որ ՀՀ և ԱՀ հավի ձվի իրացման գների փոփոխությունը տեղի է ունենում համահունչ, և ՀՀ-ում տեղի ունեցած գնանկմանը և գնաճին զուգահեռ համապատասխան փոփոխության են ենթարկվում նաև ԱՀ գները: Այսինքն, ՀՀ և ԱՀ հավի ձվի շուկաները որոշակի փոխկապակցվածություն ունեն և ընկերության գնաճը պետք է դիտարկել ոլորտում տեղի ունեցած գնաճի համատեքստում: Պետք է նկատել նաև, որ ներկայումս ԱՀ-ում հավի ձվի իրացման միջին գնի մակարդակն ավելի ցածր է, քան ՀՀ-ում: 
    Կաթնամթերքի շրջանառության ոլորտում գների բարձրացման վերաբերյալ իրականացված ուսումնասիրություն. 
    Կաթնամթերքի շրջանառության ոլորտում հետպատերազմյան ժամանակահատվածում՝ 2020 թվականի դեկտեմբեր – 2021 թվականի հունվար ամիսներին, արձանագրվել է գնաճ՝ «Պաստերիզացված կաթ»՝ 11,7 տոկոս, «Մածուն»՝ 11 տոկոս, «Թթվասեր»՝ 11 տոկոս, «Կաթնաշոռ»՝ 12 տոկոս: Հանձնաժողովը նշված ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող «Առաջնեկ» ՓԲ և «Արցախկաթ» ՓԲ ընկերությունների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ գնաճին զուգահեռ տեղի են ունեցել ուսումնասիրվող ապրանքատեսակների ինքնարժեքների փոփոխություններ, որոնք հիմնականում պայմանավորված են հետպատերազմյան ժամանակահատվածում իրացման ծավալների կրճատմամբ, ինչպես նաև ձեռքբերվող հումքի (անարատ կաթ, կարագ) որոշակի թանկացմամբ: Տնտեսական պայմանների փոփոխության և մեծածախ իրացման գների համաչափությունը պարզելու նպատակով վերլուծության է ենթարկվել շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների շահութաբերության փոփոխությունը:





    Վերլուծության համաձայն՝ գերիշխող դիրք ունեցող 2 տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված և իրացված ապրանքների շահութաբերությունը հիմնականում մնացել է նույն մակարդակի վրա: 
    Հարկ է նշել, որ չնայած տեղական արտադրության կաթնամթերքի գնաճին, ԱՀ-ում կաթնամթերքը շարունակվում է իրացվել ավելի էժան, քան ՀՀ-ի արտադրանքը Երևան քաղաքում գործող «Երևան Սիթի» խոշոր առևտրային ցանցում:






    Պետք է հաշվի առնել նաև այն, որ ի տարբերություն ՀՀ-ում արտադրվող և իրացվող կաթնամթերքի գների, ԱՀ-ում արտադրվող կաթնամթերքի գները տարիներ շարունակ չեն փոփոխվել (վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2013թ.): Տարեկան գնաճին զուգահեռ ձեռքբերվող հումքի թանկացման և կատարվող ծախսերի ավելացման պայմաններում տեղական արտադրանքի գների անփոփոխ լինելը հանգեցրել է ուսումնասիրվող գերիշխող դիրք ունեցող ընկերությունների շահութաբերության նվազմանը: Հակառակը, ՀՀ-ում կաթնամթերքի իրացման գները պարբերաբար աճել են, այդ իսկ պատճառով ԱՀ-ում և ՀՀ-ում իրացվող կաթնամթերքի գների տարբերությունը ժամանակի ընթացքում աճել է:
    Հետպատերազմյան շրջանում գնաճ արձանագրած սեղմված գազի իրացման  ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները Հանձնաժողովը հրապարակել է: 
    «Ձեթ»«Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում ուսումնասիրությունները ընթացքի մեջ են՝ հաշվի առնելով այս ապրանքային շուկաներում շարունակվող գնաճը: 
    Ծաղիկների շրջանառության ոլորտում հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած գնաճի վերաբերյալ հանրության կողմից բարձրացված մտահոգությունները հաշվի առնելով՝ Հանձնաժողովը նշված ոլորտում ևս իրականացրել է ուսումնասիրություն և ներկայացրել  արդյունքները:


    << Վերադարձ ցուցակի