ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Հանձնաժողովի անդամներ

      
     ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱԼԲԵՐՏԻ
     ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ






    Կենսագրություն
    Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
    1988թ. 21 հոկտեմբերի, ԱՀ քաղաք Ստեփանակերտ
    Կրթություն
    1995-2005թթ ք. Ստեփանակերտի Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց
    2005-2011թթ. ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետ, ֆինանսներ և վարկ բաժին
    Աշխատանքային գործունեություն 
    2011-2012թթ. ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի առաջին կարգի - գլխավոր մասնագետ
    2012-2020թթ. ԱՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ
    Գիտական աշխատանք
    - գիտական հոդված՝ «Ջերմատնային տնտեսությունների զարգացման անհրաժեշտությունը և հնարավորությունը Արցախի Հանրապետությունում» տպագրված ք. Երևան «Էկոնոմիկա-գիտական» գիտական պարբերականում (07.2020թ)
    -հոդված՝ «Պանդեմիայի տնտեսական պատվաստումը. Արցախ» (09.2020թ.)
    Հասարակական գործունեություն
    2015 թվականից «Զինվորի կողքին» ՀԿ նախագահ
    Այլ տվյալներ
    2006-2008թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
    Անձնական տվյալներ
    Ամուսնացած է, ունի երկու զավակ:




      
        ՍԱՐԳՍՅԱՆ ՄԱՐԻՆԱ ԱՎԼԱԴԻԿԻ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ







    Կենսագրություն
    Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
    1974թ. 12 հուլիսի,  Թուրքմենստանի Հանրապետության  Մառի քաղաք,
    Կրթություն
    1981-1991թթ. սովորել  է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում,
    1991-1996թթ. սովորել և ավարտել է Արցախի  պետական համալսարանի ռուսերեն լեզու և գրականություն   բաժինը,
    1993-1998թթ. սովորել և ավարտել է Աբովյան քաղաքի Գրիգոր Նարեկացի համալսարանի իրավաբանական   բաժինը,
    Աշխատանքային գործունեություն
    1991-2001թթ. աշխատել է  «Ստեփանակերտ քաղաքային ցանցեր»  ՓԲԸ-ում` որպես իրավախորհրդատու,
    2001-2009թթ. աշխատել է  «Արցախէներգո» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու,
    2001- 2005թթ. աշխատել է  Գրիգոր  Նարեկացի համալսարանում՝ որպես դասախոս,
    2010-2013թթ. աշխատել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես  աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան,
    2013 թվականի մայիսից-դեկտեմբեր զբաղեցրել  է ԼՂՀ հանրային  ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը  կարգավորող  պետական հանձնաժողովի   աշխատակազմի  վարչական  վարույթի ենթաբաժնի  պետի  պաշտոնը,
    2014 թվականի հունվարից զբաղեցրել է  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և վարչական վարույթի բաժնի պետի  պաշտոնը,
    2014 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝  5տարի պաշտոնավարման ժամկետով,
    2019 թվականի օգոստոսի 8-ին վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը  կարգավորող պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում 5 տարի պաշտոնավարման  ժամկետով՝ մինչև 2024թ. օգոստոսի 8-ը,
    Կուսակցական պատկանելիություն
    Անկուսակցական է,
    Անձնական տվյալներ
    Ամուսնացած չէ:





        ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱԳԻԿ ՀԱՄՈՅԻ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ԱՆԴԱՄ







    Կենսագրություն 
    Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
    1972 թ.  26 հոկտեմբերի , ԱՀ ք. Ստեփանակերտ
    Կրթություն
    1979-1989թթ. սովորել է Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում,
    1989-1994թթ.սովորել է  Երևանի Խ.Աբովյանի անվան  պետական մանկավարժական ինստիտուտի  մշակույթի  ֆակուլտետի ռեժիսուրա բաժնում,
    Աշխատանքային գործունեություն
    2004-2006թթ. աշխատել է  «Արցախկապ» ՓԲԸ-ում` որպես հաճախականությունների չափագրման և փորձազննման      ենթաբաժնի ավագ հսկիչ - օպերատոր և նույն բաժնի համակարգում կառավարման ՀՌ   կայանքի գովազդային  ծառայության օպերատոր,
    2006-2007թթ. աշխատել է Երևանի  «Ռադիո Վան»-ի Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես հնչյունային  օպերատոր, «Պիանո Գրուպ»  ՓԲԸ-ում` որպես կառավարիչ,
    2007-2009թթ. նշանակվել  է Ստեփանակերտի «Մարզամշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես տնօրեն,
    2009-2010թթ. եղել  է Ստեփանակերտի «Պարարվեստի քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն,
    2010 թվականից  աշխատում է ԼՂՀ «Հանրային հեռուստատեսություն» ՓԲԸ-ում` որպես   հեռուստահաղորդավար,
    2012 թվականից  զբաղեցրել է  «Օր» լրատվական ծրագրի ավագ խմբագրի պաշտոնը,
    2013 թվականի հուլիսին նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը   կարգավորող պետական հանձնաժողովի անդամ,
    2014-2016թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտությամբ  և ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան,
    2018թ. հուլիսի 18-ին  վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2023թ. հուլիսի 18-ը
    Այլ տվյալներ
    1992-2001թթ.  ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում` այժմ պահեստազորի ավագ   լեյտենանտ է,
    Կուսակցական պատկանելիություն
    Անկուսակցական է,
    Անձնական տվյալներ
    Ամուսնացած է,  ունի մեկ զավակ:



         ԱՐՄԵՆ ԳԱՐԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ






    Կենսագրություն
    Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
    1986թ. 11 մարտի, Արցախի Հանրապետություն,  ք. Ստեփանակերտ
    Կրթություն
    1993-2003թթ սովորել է Ստեփանակերտի N 10 միջնակարգ դպրոցում:
    2003թ. ընդունվել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը,
    Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո, 2006-2011թթ ուսումը շարունակել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժնում:
    Աշխատանքային գործունեություն
    2009-2010թթ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահի օգնական, 
    2010.-2011թթ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Վերահսկիչ պալատի աշխատակազմի  բաժնի առաջին կարգի մասնագետ,
    2011-2014թթ. աշխատել է «Բեյզ Մեթըլս» ԲԲԸ, որպես իրավախորհրդատու, 
    2015 - 2017թթ. աշխատել է Արցախի ներդրումային հիմնադրամում իրավաբան, այնուհետև որպես փորձագետ,
    2017 - 2018թթ. աշխատել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում որպես ՔՀՎ օպերլիազոր,
    2018– 2020թթ.  աշխատել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում որպես տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերլիազոր, ՀԿԳ ավագ օպերլիազոր, այնուհետև բաժանմունքի պետ:
    2021թ. փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության  հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  անդամի պաշտոնին՝  հինգ տարի պաշտոնավարման  ժամկետով:
    Այլ տվյալներ
    2004-2006թթ. ծառայել է ՊԲ շարքերում:
    Անձնական տվյալներ
    Ամուսնացած չէ:
    Կուսակցական պատկանելիություն:
    Անկուսակցական է: