ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Պատմությունը


    2007թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի առաջին կազմը` հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում կարգավորում իրականացնելու նպատակով, որը հանդիսանում է պետական քաղաքականության բաղկացուցիչ մաս: 2007թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Վաչե Սուրենի Ադամյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից Հանձնաժողովի առաջին կազմում նշանակվել են.

    Հանձնաժողովի նախագահի տեղակալ`   Գարիկ Զոհրապի Ավանեսյանը, 

    Հանձնաժողովի անդամ`                             Հայկ Ցոլակի Թորոսյանը, 

    Հանձնաժողովի անդամ`                             Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյանը, 

    Հանձնաժողովի անդամ`                             Աիդա Արտյոմի Ավագյանը: 

    Սկսած 2007թ. Հանձնաժողովի առաջին կազմակերպչական կառուցվածքը բաղկացած էր 4 ստորաբաժանումներից` սակագնային քաղաքականության և ֆինանսական վերլուծության, իրավաբանական, մեթոդաբանության, հետազոտությունների, լիցենզավորման, մոնիթորինգի և վերահսկողության ու վարչատնտեսական բաժիններից: 2010թ. հունիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վաչե Սուրենի Ադամյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

    Նույն օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը՝ երկու տարի պաշտոնավարման ժամկետով: Հանձնաժողովի անդամներ` Աիդա Արտյոմի Ավագյանը և Հայկ Ցոլակի Թորոսյանը, լիազորությունների ժամկետի ավարտից հետո վերանշանակվել են Հանձնաժողովի անդամի պաշտոններում: 2010թ. հուլիսին Անդրեյ Վլադիմիրի Մուսայելյանը՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նշանակվել է Հանձնաժողովի աշխատակազմի հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի բաժնի պետ: 2010թ. հոկտեմբերին հանձնաժողովի անդամ է նշանակվել Սևակ Անատոլիի Բեգլարյանը: Հանձնաժողովի երկրորդ կազմակերպչական կառուցվածքը բաղկացած էր չորս ստորաբաժանումներից` հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի, հետազոտությունների, վերլուծության և կիրարկման, իրավաբանական, մեթոդաբանության և լիցենզավորման, հաշվառման և վերահսկողության բաժիններից: Հանձնաժողովի երրորդ կազմակերպչական կառուցվածքը բաղկացած էր չորս ստորաբաժանումներից` հանրային ծառայությունների կարգավորման և սպառողների հետ կապերի, տնտեսական մրցակցային միջավայրի հետազոտության, վերլուծության և վարչական վարույթի, հեռահաղորդակցության ոլորտի կարգավորման, հաշվառման և վերահսկողության բաժիններից: 

    2010թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր` ձգտելով երկու մարմինների հետագա մերձեցմանը, պետական կարգավորման ոլորտներում օրենսդրությունների և դրանց կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցմանը, երկու հանձնաժողովների համագործակցության զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնաժողովի ինտեգրմանը միջազգային կառույցներին: 2010թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր՝ հաշվի առնելով տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման դերը շուկայական տնտեսության արդյունավետ զարգացման և խթանման գործում, ինչպես նաև կարևորելով մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման հարցում Կողմերի միջև համագործակցության ամրապնդումը: 

    2011թ. մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր: Հաշվի առնելով հեռուստատեսության և ռադիոյի` որպես զանգվածային լրատվական միջոցների դերը հասարակության մշակութային, կրթական, սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական տեղեկատվության մատչելիության գործում, և այդ կապակցությամբ նշված բնագավառի արդյունավետ զարգացման և խթանման համար, կարևորել հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում քաղաքականության իրականացման հարցերում Կողմերի պետական կարգավորման ոլորտում օրենսդրությունների և կիրարկման մեխանիզմների ներդաշնեկեցումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանձնաժողովի ինտեգրումը միջազգային կառույցներին: 

    2011թ. հուլիսին Գարիկ Զոհրապի Ավանեսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ է նշանակվել Միքայել Սամվելի Վիրաբյանը: 2012թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը վերանշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ` 5 տարի պաշտոնավարման ժամկետով:

    2013 թվականի ապրիլի 23-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Շահրամանի Ղահրամանյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նախագահի մեկ այլ հրամանագրով` նույն օրը Լևոն Ստեփանի Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2017 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։ 2013թ. հուլիսին 18-ին Հայկ Ցոլակի Թորոսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Հանձնաժողովի անդամ է նշանակվել Գագիկ Համոյի Խաչատրյանը՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: 2013 հուլիսի 18-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Սևակ Անատոլիի Բեգլարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` Լիանա Վլադիմիրի Ավանեսյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի 2014 թվականի օգոստոսի 8-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Մարինա Ավլադիկի Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լիանա Վլադիմիրի Ավանեսյանը վերանշանակվել է ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Ստեփանի Մնացականյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի՝ 2016 թվականի ապրիլի 29-ին ստորագրած հրամանագրով ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը: 2016 թվականի հուլիսի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Սամվելի Վիրաբյանը նշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով։ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի 2018թ. հուլիսի 18-ի հրամանագրով Գագիկ Համոյի Խաչատրյանը վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ՝ մինչև 2023թ. հուլիսի 18-ը պաշտոնավարման ժամկետով: 2019 թվականի հունվարի 31-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Շահրամանի Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: 2019 թվականի փետրվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Միքայել Սամվելի Վիրաբյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով՝ ազատվելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ 2019թ. փետրվարի 18-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արկադի Իվանի Սողոմոնյանը նշանակվել է ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով: 

    ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019թ. մարտի 29-ի N 11 Ա որոշմամբ հաստատվել է Հանձնաժողովի նոր կանոնադրությունը և վերակազմակերպման արդյունքում ձևավորվել է հետևյալ կառուցվածքը. 

    • հանրային ծառայությունների կարգավորման վարչություն, 

     իրավաբանական և լիցենզավորման վարչություն, 

    • տնտեսական մրցակցության պաշտպանության բաժին, 

     կազմակերպչական, վերահսկողական, վերլուծական աշխատանքների համակարգման և մոնիթորինգի բաժին, 

     հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժին: 

    ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019թ. մարտի 29-ի N 11 Ա որոշման մեջ կատարվել է փոփոխություն և Հանձնաժողովի 2020թ. ապրիլի 29-ի N 24-Լ որոշմամբ հաստատվել է  «ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  «Աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի» Կանոնադրությունը և հաստատվել է հետևյալ կառուցվածքը. 

     հանրային ծառայությունների կարգավորման վարչություն, 

     իրավաբանական և լիցենզավորման վարչություն,

      տնտեսական մրցակցության պաշտպանության բաժին,

     հաշվառման, վերլուծության և վերահսկողության բաժին, 

      հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման բաժին, 

     ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժին: 

    2019 թվականի օգոստոսի 8-ին Մարինա Ավլադիկի Սարգսյանը վերանշանակվել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում հինգ տարի պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2024թ. օգոստոսի 8-ը: 

    2020 թվականի հուլիսի 15-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Սամվելի Վիրաբյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: 2020 թվականի հուլիսի 17-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արկադի Իվանի Սողոմոնյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ 

    2020 թվականի հուլիսի 17-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Վոլոդյայի Միրզոյանին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով: Նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Գևորգ Սերժի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով։

    2020 թվականի հոկտեմբերի 19-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի անդամ Լիանա Վլադիմիրի Ավանեսյանի լիազորությունները: 2020 թվականի նոյեմբերի 2-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Վոլոդյայի Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն: 

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ 2020թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով Գևորգ Սերժի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2022 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով՝ ազատելով Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ 2020թ. դեկտեմբերի 30-ի հրամանագրով Սերգեյ Ալբերտի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 12-ը պաշտոնավարման ժամկետով:

    Հանձնաժողովը` յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության ծրագիրը: