ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ

    2011 թվականի մարտի 28-ին  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր  3 տարի ժամկետով:

    2012 թվականի փետրվարի 27-ին ք. Ստեփանակերտում հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև հաստատվել է 2012 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:

    2013 թվականի մարտի 25-ին ք. Երևանում ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև հաստատվել է 2013 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:

                                         

     2014 թվականի հուլիսի 14-ին  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լ.Մնացականյանը և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ` Գ. Բունիաթյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ 3 տարի ժամկետով: Համաձայնագիր

    ՀԾՏՄԿՊՀ և ՀՌԱՀ միջև հաստատված 2014 թվականի աշխատանքային ծրագրում նախատեսված է համատեղ ուսումնասիրությունների, վարույթների, դիտանցումների, ստուգումների իրականացում և պրակտիկ օժանդակության ցուցաբերում, աշխատանքների իրականացում` կապված ԼՂՀ հանձնաժողովի միջազգային կառույցներին ինտեգրման հետ:

                                                    

    2015 թվականի հոկտեմբերի 16-ին  ստորագրվել է  համատեղ աշխատանքային ծրագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև:

    Ըստ ստորագրված համատեղ աշխատանքային ծրագրի՝ 2016 թվականին նախատեսվում են կարգավորող մամինների աշխատակազմերի մասնագետների փոխայցելություններ, համագործակցություններ տեղեկատվության տրամադրման, իրավական ակտերի մշակման և միջազգային կառույցներում ինտեգրվելու հարցերում:

                                                                                                                             

    2016 թվականի  մայիսի 19-ին ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում կայացել է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի համատեղ նիստ: Քննարկվել են պետական կարգավորման ոլորտներում օրենսդրությունների և դրանց կիրարկման մեխանիզմների ներդաշնակեցման, մասնագիտական խորհրդատվության, տեխնիկական միջոցների տրամադրման, ինչպես նաև միջազգային կառույցներին ինտեգրման հարցեր:

    Նիստին հաջորդող համատեղ մամլո-ասուլիսում ՀՀ ՀՌԱՀ  նախագահ  Գագիկ Բունիաթյանը և ԼՂՀ  ՀԾՏՄԿՊՀ նախագահ  Հակոբ  Ղահրամանյանը   ստորագրել են   ՀՀ  ՀՌԱ   և    ԼՂՀ    ՀԾՏՄԿՊ հանձնաժողովների 2016 թվականի  աշխատանքների մասին արձանագրություն և պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: 

                            



     2017 թվականի հուլիսի 14-ին  ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանը  և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ` Գ. Բունիաթյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ անորոշ ժամկետով: Համաձայնագիր

                                                                


    2017 թվականի դեկտեմբերի 25-ին  ստորագրվել է  2018 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միջև:


                                                                


    2019թ. մարտի 14-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի գլխավորությամբ, Երևանում  հանդիպում  է ունեցել  Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ և ստորագրվել է 2019 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը:                                                                       

    2020 թվականի ապրիլի 1-ին ք. Ստեփանակերտում  ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջև հաստատվել է 2020 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը: