ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Տրանսֆերային գնագոյացման շարժառիթները և դրսևորումները հարկման ոլորտում

    ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
    «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի»
    գլխավոր հաշվապահ, տնտեսագիտության դոկտոր


    Տրանսֆերային գնագոյացումը արմատապես տարբերվում է շուկայական գնագոյացման գործընթացից այն առումով, որ այս դեպքում գները չեն ձևավորվում պահանջարկի և առաջարկի հավասարակշռմամբ: Որպես կանոն, տրանսֆերային գները գործում են կապակցված կազմակերպությունների միջև տեղի ունեցող գործարքներում և հետապնդում են միջխմբային շահեր: Հատկապես այն դրսևորվում է հարկման ոլորտում, երբ, տրանսֆերային գին սահմանելով, կապակցված կազմակերպությունները գործարքներ են իրականացնում և դրանով իսկ ձգտում հարկային պարտավորությունների կրճատման: Հետևաբար, ներկայումս վերազգային կազմակերպությունների նկատմամբ հարկային վերահսկողության տարբեր մեթոդներ են կիրառվում` նպատակ ունենալով բացահայտելու տրանսֆերային գների կիրառմամբ հարկային պարտավորությունները:
    Հիմնաբառեր. կապակցված կողմեր, վերազգային կազմակերպություններ, հարկային բեռ, տրանսֆերային գնագոյացում


    2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է նոր հարկային օրենսգիրքը, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: «Տրանսֆերային գնագոյացումը» նոր հասկացություն է ՀՀ տնտեսավարողների և ոլորտը կարգավորողների համար, ինչը պահանջում է մասնագիտական հետազոտություն և վերլուծություն: Տրանսֆերային գնագոյացման հիմնախնդիրները գործնականում առաջին հերթին դրսևորվեցին հենց հարկման ոլորտում, երբ պարզ դարձավ, որ բիզնես միավորները, հարկային պարտավորություններից խուսափելու համար, ստեղծում են վերազգային կազմակերպություններ: Գործելով մի քանի երկրում, էականորեն միմյանցից տարբերվող հարկային դրույքաչափերով դաշտերում` վերազգային կազմակերպությունների մասնաճյուղերը հնարավորություն ստացան թեթևացնելու իրենց հարկային բեռը` միջխմբային գործարքներում սահմանելով տրանսֆերային գներ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի` տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացվող վերահսկվող գործարքներում` ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման, սահմանված ֆինանսական ցուցանիշների որոշման ընթացակարգն է: Եվ պարտադիր չէ, որ նման դեպքերում տրանսֆերային գինը անպայմանորեն էապես շեղվի շուկայականից: Գործնականում այն կարող է սահմանվել այնպես, որ մոտ լինի շուկայականին, սակայն միաժամանակ ի զորու լինի հարկային բազան, հարկման բարձր դրույքաչափերի միջավայրից, տեղափոխելու դեպի ցածր դրույքաչափերով ոլորտ` դրանով իսկ նվազեցնելով
    վերազգային կազմակերպության հարկային համախմբված պարտավորությունները:Հարկման ոլորտում տրանսֆերային գնագոյացման մեխանիզմի գործունեությունը ավելի լավ պատկերացնելու համար ընդունենք, որ վերազգային կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում արտադրում է 1 000 հատ համակարգիչ: Մայր գործարանը գտնվում է տնտեսապես զարգացած A երկրում, որտեղ արտադրվում են համակարգչի բոլոր մասերը, իսկ տնտեսապես զարգացող B երկրում գործում է դուստր կազմակերպությունը, որտեղ միայն հավաքվում և կոմպլեկտավորվում են մայր գործարանից ստացված մասերը, և հենց այդտեղ էլ ձևավորվում են վաճառքի ենթակա համակարգիչները:
    Արտադրական նման սխեման հատուկ է կառուցվում` թեթևացնելու համար վերազգային կազմակերպության հարկային բեռը, քանի որ A երկրում շահութահարկի դրույքաչափը 30% է, իսկ B երկրում` 5%: Այսպես, միջազգային շուկայում համակարգչի վաճառքի գինը 3000 ԱՄՆ դոլար է ($), իսկ կազմակերպություններում միավորի թողարկման ինքնարժեքը` 1 800 (1 600` համակարգչի մասեր + 200` կոմպլեկտավորման ծախսեր): Եթե համակարգիչները ամբողջությամբ կոմպլեկտավորվեին մայր գործարանում, ապա շահութահարկի ամսական գումարը կկազմեր` 1 000 հատ x (3 000 – 1 800) x 30% = $360 000: Վերազգային կազմակերպությունը, համախմբված հարկային պարտավորությունները կրճատելու նպատակով, իր գործունեության հարկվող բազայի առյուծի բաժինը միտումնավոր տեղափոխում է B երկիր` միավոր համակարգչի կիսաֆաբրիկատային կոմպլեկտի գծով սահմանելով ընդամենը 1.700 ԱՄՆ դոլար տրանսֆերային գին այն պատրվակով, որ վաճառում է ոչ թե ամբողջական պատրաստի արտադրանք, այլ ընդամենը` կիսաֆաբրիկատ: Այս դեպքում արդեն վերազգային կազմակերպության ամբողջական պարտավորությունները շահութահարկի գծով կկազմեն.
    A երկրում` 1 000 հատ կիսաֆաբրիկատային կոմպլեկտ.
    1 000 x ($1 700 - $1 600) x 30% = $ 30 000,
    B երկրում` 1 000 հատ համակարգիչ.
    1 000 x [($3 000 – ($1 700 + $200)] x 5%= $ 55 000,
    ընդամենը ամսական շահութահարկի պարտավորություն` $85 000:
    Հարկ է նշել, որ այսպիսով վերազգային կազմակերպությունը, կիրառելով տրանսֆերային գին, հնարավորություն է ստեղծում` միջազգային շուկայում համակարգիչների վաճառքի արդյունքում ձևավորվող շահութահարկի պարտավորությունը նվազեցնել 360 000-ից մինչև 85 000 ԱՄՆ դոլար, քանի որ այդ գինը, փաստորեն, հարկային բազան բարձր դրույքաչափերի միջավայրից (A երկիր) տեղափոխեց հարկման ցածր դրույքաչափերի միջավայր (B երկիր): Ըստ այդմ` A երկրից արտադրանքի գծով փոխանցվող գին սահմանվեց համախմբված հարկ վճարող կազմակերպությունների միջև, որը մասնագիտական գրականությունում և օրենսդրական ակտերում ներկայանում է «տրանսֆերային գին» եզրույթով:Այսպիսով, տրանսֆերային գնով վերազգային կազմակերպությունները շեղվում են հարկման ընդգրկուն բազայից` դրանով իսկ փորձելով խուսափել հարկային պարտավորություններից: երկայացված օրինակում A երկրում գործող կազմակերպությունը կարող էր իր արտադրանքի թողարկումը ամբողջացնել և արտահանել միջազգային շուկա` վաճառքի, բայց այդ ճանապարհը հարկման առումով նախընտրելի չէր: Այդ իսկ պատճառով արտադրանքը միջազգային շուկա հասավ տարանցիկ ճանապարհով` տրանսֆերային վաճառքի գին սահմանելով շահութահարկի ցածր դրույքաչափ ունեցող B երկրում գործող և գնորդ հանդիսացող դուստր կազմակերպության համար, որն էլ պատրաստի արտադրանքը ամբողջովին վերավաճառեց միջազգային շուկայում, արդեն իսկ շուկայական գներով (տե՛ս գծապատկեր 1):
    Ընդ որում, չի ենթադրվում, որ տրանսֆերային գինը սահմանվում է միայն նվազեցված արժեքով: Այն կարող է սահմանվել նաև շուկայականից ավելի ուռճացված արժեքով, երբ արհեստականորեն բարձր տրանսֆերային գնով արտադրանքը հարկային ցածր դրույքաչափեր կիրառող երկրից փոխանցվում է դեպի բարձր դրույքաչափեր ունեցող երկիր:Այսպես, վերոնշյալ օրինակում վերազգային կազմակերպությունը կարող է որոշում ընդունել` B երկրում իրականացնելու ոչ միայն համակարգչային մասերի կոմպլեկտավորում, այլև արտադրելու համակարգչային մոնիտորներ, որոնք թանկ գնով կփոխանցվեն A երկրում գործող կազմակերպությանը: Արդյունքում, մոնիտորների արտադրությունը B երկրում կհարկվի շահութահարկի նվազ դրույքաչափով, իսկ թանկ ինքնարժեքով մոնիտորը A երկրում կունենա հարկման ցածր բազա:




















    Փաստորեն, տրանսֆերային գները չեն թիրախավորվում միայն բարձր դրույքաչափերով հարկային դաշտից դեպի ցածր դրույքաչափերով հարկային միջավայր: Հարկային իրական պարտավորություններից խուսափելու նպատակով կազմակերպությունները կարող են դիմել հակադարձ գործընթացին` սահմանելով արդեն ոչ թե շուկայականից ցածր, այլ առավել բարձր տրանսֆերային գներ` դրանով իսկ ապրանքների հոսքը կազմակերպելով հարկային ցածր դրույքաչափերով միջավայրից դեպի բարձր դրույքաչափերով տնտեսավարման ոլորտ: Այս դեպքում արհեստականորեն ցածր հարկային բազան տեղափոխվում է բարձր դրույքաչափերով գործող տնտեսավարման միջավայր` դրանով իսկ թեթևացնելով կազմակերպության հարկային բեռը:
    Այսպես, կազմակերպությունը, որը գործում է 30% շահութահարկի դաշտում, զարգացած տնտեսություն ունեցող A երկրում արտադրում է ավտոմեքենաներ: Ավտոմեքենայի վաճառքի շուկայական գինն է 18 000 ԱՄՆ դոլար, իսկ թողարկման ինքնարժեքը ձևավորվում է տեխնոլոգիական հետևյալ շղթայով.
    - թափք` $4 000
    - նստատեղեր` $2 000
    - շարժիչ` $3 000
    - կոմպլեկտավորող դետալներ` $1 000
    ընդամենը ինքնարժեք` $10 000
    Հետևաբար, երբ ավտոմեքենան շուկայում վաճառվի, կազմակերպության շահութահարկի պարտավորությունը մեկ ավտոմեքենայի գծով կկազմի.
    (18 000 – 10 000) x 30% = $2 400
    Ձգտելով թեթևացնել հարկային բեռը` կազմակերպությունը վերակազմավորվում է վերազգային կազմակերպության` մասնաճյուղ բացելով մեկ այլ պետությունում, որտեղ շահութահարկի դրույքաչափը 5% է: Այս դեպքում արդեն շարժիչների արտադրությունը կազմակերպվում է գործող ցածր հարկային դրույքաչափի պայմաններում` կիրառելով տեխնոլոգիական և վաճառքի հետևյալ սխեման.
    - մայր գործարանը ընդհանրապես հրաժարվում է շարժիչների արտադրությունից և դրանք ձեռք է բերում իր մասնաճյուղից` 7 000 ԱՄՆ դոլար տրանսֆերային գնով,
    - մայր գործարանը շարժիչի մասերը 2 500 ԱՄՆ դոլար ինքնարժեքով և 4 000 ԱՄՆ դոլար տրանսֆերային գնով վաճառում է մասնաճյուղին,
    - մասնաճյուղը, գնելով շարժիչի մասերը, կատարում է 500 ԱՄՆ դոլար կոմպլեկտավորման ծախսեր (որը, ի դեպ, պետք է արվեր մայր գործարանում) և արդեն 4 500 ԱՄՆ դոլար ինքնարժեքով և 7 000 ԱՄՆ դոլար տրանսֆերային գնով պատրաստի շարժիչը վաճառում է մայր գործարանին` դրա դիմաց շահութահարկ վճարելով հետևյալ հաշվարկով.
    (7 000 – 4 500) x 5% = $125:
    Մայր գործարանը, այս դեպքում, արհեստականորեն նվազեցնում է հարկային բազան` շահութահարկ վճարելով տեխնոլոգիական հետևյալ շղթայով.
    - թափք` $4 000
    - նստատեղեր` $2 000
    - շարժիչի ձեռք բերում` $7 000
    - կոմպլեկտավորող դետալներ` $1 000
    ընդամենը ինքնարժեք` $14 000
    Հետևաբար, մայր գործարանի կողմից միավոր ավտոմեքենայի վաճառքից շահութահարկի պարտավորությունը արդեն կկազմի.
    (18 000 – 14 000)x 30% = $1 200:
    Իսկ տրանսֆերային գնագոյացման մեխանիզմի արդյունքում վերազգային կազմակերպության շահութահարկի համախմբված պարտավորությունը կներկայացվի հետևյալ կերպ.
    շահութահարկ մայր կազմակերպությունում + շահութահարկ մասնաճյուղում = $1 200 + $450 + $125 = $1 775:
    Այսպիսով, տրանսֆերային գործարքի հետևանքով միավոր ավտոմեքենայի վաճառքի հարկային բեռը վերազգային կազմակերպությունը էականորեն կնվազեցնի (տե՛ս գծապատկեր 2):
    Հարկային բեռի նվազեցման ակնկալիքներով տրանսֆերային գնագոյացումը օգտագործվում է նաև տնտեսության ֆինանսական ոլորտում, մասնավորապես` բանկային համակարգում և նույն տրամաբանությամբ, ինչպես արվում է տնտեսության իրական հատվածում: Ընդունենք, որ առևտրային բանկը գործում է տնտեսապես զարգացող երկրում և շահութահարկ է վճարում 30% դրույքաչափով: Հաջորդ տարի բանկը նախատեսում է լրացուցիչ  ներգրավել 80 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով և 3% դրույքաչափով ֆինանսական միջոցներ և դրանք անմիջապես որպես վարկեր տեղաբաշխել 5% դրույքաչափով: Տոկոսային մարժայի նման պայմաններում շահութահարկի պարտավորությունը կկազմի.
    (0,05-0,03)x 80 մլն x 30% = $0,48 մլն:




























    Դիտարկենք, որ նման հարկային բեռից խուսափելու համար առևտրային բանկը նախատեսում է գալիք տարում վերաճել վերազգային կառույցի և մասնաճյուղ բացել մեկ այլ երկրում, որտեղ ֆինանսական կազմակերպությունները հարկվում են ցածր դրույքաչափով` 8%-ով: Հարկվող բազան, հարկային նպաստավոր գոտի տեղափոխելու նպատակով, մայր բանկը իր մասնաճյուղին ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում ոչ թե 5%-ով, այլ 4%-ով, իսկ վերջինս էլ իր հերթին այդ ռեսուրսները ֆինանսական շուկայում որպես վարկ նախատեսում է տեղաբաշխել շուկայական դրույքաչափով, այն է` 5%-ով:
    Այս դեպքում, արդեն վերազգային ֆինանսական կազմակերպության վերաճած առևտրային բանկը կունենա շահութահարկի համախմբված պարտավորություն.
    - բանկի գլխամասում.
    (0,04 - 0,03) x 80 մլն x 30% = $0,24 մլն,
    - օտարերկրյա մասնաճյուղում.
    (0,05 - 0,04) x 80 մլն x 8% = $0,064 մլն:
    Վերջապես, միջխմբային գործարքներում տրանսֆերային տոկոսային դրույքաչափի կիրառման արդյունքը գալիք տարում կակնկալվի որպես վերազգային բանկի շահութահարկի պարտավորության էական կրճատում (տե՛ս գծապատկեր 3):

























    Ինչպես տնտեսության իրական հատվածում, այնպես էլ ֆինանսական ոլորտում տրանսֆերային գներով ռեսուրսները, շուկայականից բարձր արժեքով, ցածր հարկային դրույքաչափերով միջավայրից հոսում են դեպի բարձր դրույքաչափերով տնտեսավարման միջավայր` դրանով իսկ տեղափոխվելով բարենպաստ հարկման դաշտ:
    Այսպես, առևտրային բանկը, որը իր գրանցման երկրում շահութահարկ է վճարում 35% դրույքաչափով, օդանավերի գծով ֆինանսական վարձակալության համար գործարք է կնքում ավիափոխադրողի հետ: Օդանավի ձեռք բերման արժեքը կազմում է 420 մլն ԱՄՆ դոլար, և վարձակալը 7 տարվա ընթացքում տարեկան վճարելու է 60 մլն ԱՄՆ դոլար, որից 50 միլիոնը` մայր գումար և 10 միլիոնը` տոկոսավճար: Ֆինանսական ռեսուրսների ներգրավման շուկայական դրույքաչափը կազմում է 3%: Հետևաբար, նման իրավիճակում առևտրային բանկում օդանավի ֆինանսական վարձակալության գծով շահութահարկի պարտավորությունը վարձակալության ողջ ընթացքում կազ-
    մելու է.
    - տոկոսային ծախսեր (վարձակալության սպասարկման դիմաց ներգրավված միջոցների 3%-ով հավասարաչափ մարումներ)` $67,4 մլն,
    - տոկոսային եկամուտ` $10 մլն x 7 տարի = $70 մլն,
    - շահութահարկի պարտավորություն`(70 – 67,4) x 35% = $0,91 մլն:
    Հարկման այս բեռը թեթևացնելու նպատակով առևտրային բանկը, մեկ այլ երկրում, որտեղ շահութահարկի դրույքաչափը բավականին ցածր է և կազմում է 7%, բացում է մասնաճյուղ, որն էլ իր հերթին բանկի գլխամասին վարկ է տրամադրում օդանավի ֆինանսական վարձակալության սպասարկման համար` տարեկան 3,5% դրույքաչափով, այսինքն` վերջինիս կողմից ներգրավվող առավել թանկ ֆինանսական ռեսուրսներով: Ֆինանսական ռեսուրսների ներգրավման շուկայական դրույքաչափը կազմում 3%: Այս դեպքում շահութահարկի համախմբված պարտավորությունը վերազգային բանկում կկազմի` բանկի գլխամասում.
    - տոկոսային ծախսեր, որոնք 3,5%-ով և հավասար չափաբաժնով որպես պարտավորություն հաշվեգրվել են մասնաճյուղին` $68,6 մլն,
    - տոկոսային եկամուտ` $10 մլն x 7 տարի = $70 մլն,
    - շահութահարկի պարտավորություն` (70 – 68,6) x 35% = $0,49 մլն, օտարերկրյա մասնաճյուղում.
    - տոկոսային եկամուտ` $68,6 մլն,
    - տոկոսային ծախսեր` $67,4 մլն,
    - շահութահարկի պարտավորություն` (68,6 – 67,4) x 7% = $0,084 մլն, ընդամենը վերազգային կազմակերպության շահութահարկի պարտավորությունը կկազմի` 0,49+0,084 = $0,574 մլն:
    Հետևաբար, վերազգային բանկի ներխմբային գործարքներում տրանսֆերային գնի կիրառումը էականորեն կկրճատի վարձատուի հարկային բեռը շահութահարկի գծով (0,574 < 0,91):