ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գլոբալ պարտքային ճգնաժամերի մոտեցող ալիքը և Հայաստանը

    Նարեկ
    ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    ՀՊՏՀ 

    Աշխարհը 2020 թվական էր մուտք գործել պետական և մասնավոր՝ պատմականորեն ամենաբարձր պարտքի բեռով, սակայն համավարակի բռնկումից հետո այլ ելք չի մնում, քան ընդունել պետական բյուջեի՝ 2009 թվականից էլ ավելի խոր պակասուրդը:
    Հիմնվելով պատմական փորձի վրա՝ տնտեսագետներն ահազանգում են պարտքային ճգնաժամերի մոտեցող ալիքի մասին՝ հորդորելով միջազգային հանրությանը միահամուռ կերպով համապատասխան քայլեր ձեռնարկել։ Հարվածի տակ են հայտնվել հատկապես զարգացող երկրները, ուստի առաջարկվում է առանձնակի «հոգածություն» ցուցաբերել վերջիններիս նկատմամբ: Սակայն, վստահ ենք, այս դեպքում ամենակարևորը յուրաքանչյուր երկրի ձևավորած կարողություններն են, մասնավորապես՝ վստահելիության մակարդակն ու կայուն հասանելիությունը ֆինանսական շուկային։ Հայաստանը, տասնամյակների ընթացքում քայլ առ քայլ կայացնելով ներքին պետական պարտքի շուկան, այսօր կարևոր «անվտանգության բարձիկ» ունի, որն արդեն ցույց է տալիս իր ամրությունը։ 

    Հիմնաբառեր. պակասուրդ, դեֆոլտ, պարտքի  կուտակման ալիք, վերակառուցում,  մորատորիում, պարտքային   շուկա


    2020 թվականի ապրիլին լույս տեսած՝ «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» խորագրով ԱՄՀ զեկույցը հաստատեց. համաշխարհային տնտեսությունն այս տարի էլ ավելի խոր անկում է ապրելու, քան 2009-ին էր. 3 տոկոս՝ 1.7 տոկոսի դիմաց։
    Ըստ ԱՄՀ գնահատման՝ զարգացած երկրներում անկումը կկազմի 6.1 տոկոս, եվրոպական զարգացող, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում՝ 5.2-ական տոկոս, ասիական զարգացող երկրներում աճը կդանդաղի մինչև 1 տոկոս։ Եվ սա այն դեպքում, եթե աշխարհն արդեն տարվա երկրորդ կիսամյակ մտնի համավարակը հաղթահարած, իսկ երկրների կառավարությունները կիրականացնեն նախապես ծրագրված հակազդող ֆիսկալ միջոցառումները։
    Իսկ այդ միջոցառումների փաթեթներն
    ահռելի չափերի են։ Համաձայն ԱՄՀ «Հարկաբյուջետային տեղեկատու» զեկույցի՝ համաշխարհային մակարդակով հարկաբյուջետային միջոցառումների ընդհանուր ծավալը, ներառյալ հարկային, ծախսային, վարկային, կապիտալի ներարկման և բյուջետային երաշխիքների գործիքները, կմոտենա 8 տրիլիոն ԱՄՆ դոլարին. ինչպես և կարելի էր ակնկալել, սա ավելին է, քան արվել է 2009 թ.-ի ճգնաժամի ժամանակ։
    Եվ, հաշվի առնելով 2009 թ.-ի ճգնաժամի համեմատ ավելի խոր տնտեսական անկումը և հակազդմանն ուղղված փաթեթների գինը, պետք չէ զարմանալ, որ պետական բյուջեների պակասուրդը նույնպես ավելի խորն է լինելու, իսկ պարտքի բեռն աճելու է ավելի մեծ չափով: Համաձայն ԱՄՀ կանխատեսումների՝ տնտեսական անկման պայմաններում պետական բյուջեի եկամուտների նվազումը և հակաճգնաժամային ծախսային փաթեթների ներդրմամբ պայմանավորված ծախսերի աճը կհանգեցնեն պետական բյուջեի պակասուրդի խորացման՝ համաշխարհային մակարդակով ՀՆԱ 3.7 տոկոսից հասնելով գրեթե 10 տոկոսի, իսկ կառավարության պարտքը՝ նախորդ տարվա 83.3 տոկոսից՝ 96.4 տոկոսի։
    Ինչպե՞ս և ո՞վ է ֆինանսավորելու պետական բյուջեի ծախսերի և եկամուտների նման ճեղքվածքն այն դեպքում, երբ բոլորը փողի կարիք ունեն։ Եվ ինչպե՞ս են երկըրներն իրականացնելու արդեն իսկ կուտակված պարտքի սպասարկումը 2020 թ.-ին ձևավորված մակրոտնտեսական միջավայրում:
    Որոշ երկրների համար վերջինս լուրջ «գլխացավանք» էր նաև մինչև համավարակը։ Այսպես՝ դեռևս ս.թ. մարտին ԱՄՀ մասնագետները ներկայացրել էին իր պատմության մեջ 8 անգամ դեֆոլտ հայտարարած և պարտքի վերակառուցումների կարծես չավարտվող շղթայում գտնվող Արգենտինայի պետական պարտքի կայունության վերլուծությունը, որը սկսվում էր 





    հետևյալ նախադասությամբ. «Արգենտինայի պետական պարտքն անկայուն է»։
    Այս երկրի ֆինանսների նախարարը մայիսի սկզբին հայտարարել էր, որ եթե արտաքին փոխատուները չընդառաջեն
    իրենց առաջարկած վերակառուցման պայմաններին, Արգենտինային այլ ելք չի մնա, քան հերթական դեֆոլտին դիմելը։ Սակայն, փոխատուները, 6.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի ակտիվներ կառավարող BlackRock խմբի գլխավորությամբ, հրաժարվեցին ընդունել առաջարկվող պայմանները, որոնք վերաբերում էին մարումների 3 տարով հետաձգմանը և 40 մլրդ ԱՄՆ դոլարից ավելի տոկոսավճարների և մայր գումարի զիջմանը: Ի վերջո, երկիրը չկարողացավ կատարել ս.թ. մայիսի 22-ի խոշոր պարտքի մարումը և հայտնվեց դեֆոլտում։
    Սակայն, Արգենտինան հիմնախնդրի միայն բացահայտ երևացող կողմն է։ Կարմեն Ռեյնհարթը և Քենեթ Ռոգոֆն իրենց աշխատությունում, ժամանակի մեջ հետ գնալով մինչև 800 տարի, պնդում են. «Իրավիճակը նոր չէ, մենք այստեղ արդեն եղել ենքե։ Սա, իհարկե, վերաբերում է 2009 թ.-ին, երբ հրատարակվել է աշխատությունը, սակայն ուղերձը, վստահաբար, նույնը կլիներ նաև այսօր։ Համաշխարհային տնտեսության համար պարտքի կուտակումն ամենևին էլ նոր երևույթ չէ, հետևաբար՝ նոր չեն կարող լինել նաև պարտքային ճգնաժամերը. զարգացող երկրների դեպքում դա «խրոնիկական հիվանդություն» է։ Ավելին, պետական պարտքի ճգնաժամերը խրոնիկական հիվանդություն են եղել նաև ներկայում զարգացած համարվող երկըրների համար. օրինակ՝ Ֆրանսիան պատմության մեջ 6, իսկ Իսպանիան՝ 13 անգամ պետական պարտքի դեֆոլտ է ունեցել։
    Ընդհանուր առմամբ, 1800-2009 թթ. պատմության մեջ հեղինակները հսկայական աշխատանքի արդյունքում «պեղել» և ուսումնասիրել են արտաքին պետական պարտքի 250 և ներքին պետական պարտքի՝ 68 դեֆոլտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տարիներն այս առումով գագաթնակետն են եղել. համաշխարհային ՀՆԱ շուրջ 40%-ը ներկայացնող երկրները պետական պարտքի դեֆոլտ են ունեցել կամ վերակառուցել այն։ Այս ամբողջ պատմության հիմնական ուղերձն այն է, որ ներդրողների ոչ օրինաչափ (իռացիոնալ) վստահության, կապիտալի հոսքերի և պարտքային ճգնաժամերի պարբերաշրջանները չեն ավարտվում (որքան էլ որ այդպես է թվում դրանցից ամեն մեկից առաջ), իսկ վերջիններս, սովորաբար, ժամանակի մեջ քլաստերներ են կազմում։
    Հասկանալու համար, թե ինչ են արժեցել այդ ճգնաժամերը, կարելի է ծանոթանալ, օրինակ, Լատինական Ամերիկայի ,կորսված տասնամյակիե փորձին։ Վերջին տասնամյակի գերցածր տոկոսադրույքների պայմաններում պետական և մասնավոր պարտքն այժմ ռեկորդային բարձր մակարդակում է՝ գերազանցելով համաշխարհային ՀՆԱ 230%-ը։ Համաշխարհային բանկն անցյալ տարեվերջին հրապարակած հետազոտությամբ զգուշացրեց, որ պարտքի կուտակման այս ալիքը վերջին 50 տարում ամենամասշտաբայինն է, ամենամեծը և ամենաարագը, ու հանկարծակի ցնցումը կարող է խոշոր ճգնաժամի հանգեցնել։ Հեղինակները մակրոտնտեսական և պարտքի կառավարման քաղաքականություն մշակողների համար որոշակի դեղատոմսեր էին աաջարկում, որոնք պետք է օգնեին խուսափել նման սցենարից։ Իհարկե, դրանցում ոչ մի «կախարդական բանաձև» չկար, սակայն, այնուամենայնիվ, համավարակի բռնկումը թելադրեց իր օրակարգը...

    Այս կարճ ակնարկը բանալի էր՝ հասկանալու նաև, թե ինչ է կատարվում այսօր Արգենտինայի պարտքային ճգնաժամի շուրջ։ Մայիսի 6-ին հրապարակված հոդվածում աշխարհի ամենաազդեցիկ տնտեսագետներից Ջոզեֆ Ստիգլիցը, Էդմունդ Ֆելպսը և Կարմեն Ռեյնհարթը հորդորում էին ընդառաջել Արգենտինային՝ ընդունելով երկրի առաջարկած վերակառուցման պայմանները:
    Իսկ դեռևս ապրիլին Կարմեն Ռեյնհարթը և Քենեթ Ռոգոֆն առաջարկել էին մորատորիում հայտարարել բոլոր երկըրների արտաքին պետական պարտքի մարումների համար, բացի «AAA» վարկանիշ ունեցողներից։ Հակառակ պարագայում, ինչպես զգուշացնում էին նրանք, գերբեռնվածության պատճառով (ինչպես որ շատ երկրներում այժմ հիվանդանոցներն են գերբեռնված) դատարաններն ու բազմաբևեռ վարկատուները պարզապես չեն հասցնի զբաղվել բոլոր դեֆոլտներով։
    Մեծ քսանյակի երկրներն այդ քայլն արդեն արել են աշխարհի 76 ամենաաղքատ երկրների համար։ Խոսքն այստեղ Համաշխարհային բանկի Զարգացման միջազգային գործակալության աջակցության ներքո գտնվող երկրների մասին է.
    ըստ երկկողմ վարկային համաձայնագրերի՝ մոտ 20 մլրդ ԱՄՆ դոլարի մարումներ հետաձգվել են, իսկ տոկոսավճարները շարունակում են հաշվարկվել։
    Միաժամանակ, ԱՄՀ-ն հայտարարել է 1 տրիլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հնարավորության մասին, որին դիմել են 100-ից ավելի երկրներ, իսկ ամենաաղքատ երկրների համար կատարվում են պարտքի ներումներ՝ ընդհանուր առմամբ, մինչև 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի չափով։ ԱՄՀ ֆինանսավորումից օգտվելու համար դիմել էր նաև Հայաստանը, և ԱՄՀ գործադիր խորհուրդն այս տարվա մայիսի 18-ին հաստատեց 280 մլն ԱՄՆ դոլարի վարկը։
    Ինչ վերաբերում է զարգացած երկրներին, ապա վերջններիս համար ռիսկերն անհամեմատ մեղմ են (իհարկե, առանձին բացառություններով)։ Զարգացած երկրների կենտրոնական բանկերը ֆինանսական շուկան «ողողում են» գրեթե անսահմանափակ երկարաժամկետ իրացվելիությամբ, և կառավարությունները գերցածր տոկոսադրույքներով անհրաժեշտ միջոցներ փոխառելու հնարավորություն ունեն (որոշ տնտեսագետներ նույնիսկ հորդորում են ուղիղ վարկավորել կառավարություններին)։ Օրինակ՝ Ջորջ Սորոսն առաջարկում է Եվրամիությանը 1 տրիլիոն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ, 0-ին մոտ եկամտաբերությամբ պարտատոմսեր թողարկել (կոնսոլներ), նշելով, որ ֆինանսական միջնորդները պատրաստ կլինեն ձեռք բերելու դրանք։ Այս հարցն այժմ լրջորեն քննարկվում է ԵՄ պաշտոնական շրջանակներում։
    Նման պայմաններում հավանականությունը, որ կառավարությունն իրացվելիության ճգնաժամի կբախվի, շատ փոքր է։
    Իսկ պարտքային ճգնաժամերն առաջանում են հենց այն ժամանակ, երբ ֆինանսական շուկան հրաժարվում է վերաֆինանսավորել պարտքը, և տոկոսադրույքները «թռչում են վեր», ինչպես, օրինակ, Արգենտինայում։ Հայաստանը պարտքային շուկայում իրեն բավական վստահ է զգում։ Նախ՝ այս տարվա սեպտեմբերին մարվող եվրոպարտատոմսերը դեռ անցյալ տարվա սեպտեմբերին հետ են գնվել, իսկ նորերը թողարկվել են 10 տարվա ժամկետայնությամբ՝ աննախադեպ բարենպաստ պայմաններով։ Այսպիսով, մենք, բարեբախտաբար, խուսափել ենք գործ ունենալ 2020 թ.-ի անկայուն միջազգային ֆինանսական շուկայի հետ, որտեղ տոկոսադրույքները մի քանի տոկոսային կետով արդեն բարձրացել են զարգացող երկրների համար։
    Իսկ ներքին շուկայում ապրիլին թողարկվել են գրեթե 100 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր (որոնց շուրջ կեսը՝ 30 տարի ժամկետայնությամբ), և դրանց նկատմամբ պահանջարկը, ընդհանուր առմամբ, 2.4 անգամ ավելին է եղել, քան առաջարկված ծավալը, իսկ տոկոսադրույքները նվազել են (գծապատկեր 2):
    Ավելին, Հայաստանի համար ընդունելի են մնում նույնիսկ արտաքին շուկայի պայմանները, համեմատած, օրինակ, հումք արտահանող երկրների հետ։ Իսկ հասանելիությունը ֆինանսական շուկային և, հատկապես, ներքին պարտքի իրացվելի շուկայի առկայությունը պարտքի կայունության գրավականներից են, որոնք հնարավոր է ձեռք բերել քայլ առ քայլ` կայացնելով համապատասխան ենթակառուցվածքներն ու լինելով վստահելի գործընկեր։ Սա, իհարկե, հնարավոր չէ իրականացնել առանց ֆինանսական կայունության։ ՀՀ ֆինանսական համակարգը դժվարին պահերին ցույց է տվել իր ամրությունը՝ հանդես գալով որպես «անվտանգության բարձիկ» տնտեսության համար և նույնպիսի հնարավորություն է ընձեռել նաև ներքին պարտքի շուկային՝ հանուն պետական պարտքի կայունության: