ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Գյուղատնտեսական կոոպերատիվները՝ որպես փրկօղակ

    Սամվել
    ԱՎԵՏԻՍՅԱՆ
    Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր


    Մոտ երեք տասնամյակ է անցել Հայաստանում իրականացված ագրարային վերափոխումներից: Մասնավորեցման շնորհիվ՝ մեծացել է հողի սեփականատերերի թիվը: Սակայն, մեծաքանակ ընտանեկան գյուղացիական տնտեսությունների ձևավորման, հողակտորների փոքր չափերի ու կտրտվածության պատճառով խախտվել են ցանքաշրջանառության, ոռոգման, մթերման, նյութատեխնիկական, ֆինանսական և մասնագիտական սպասարկման համակարգերը, իջել է գյուղատնտեսական արտադրության արդյունավետության մակարդակը: Եվ այս ամենն առավել սրությամբ է դրսևորվել Հայաստանի նման սակավահող և արտաքին հաղորդակցության ուղիների սահմանափակումներ ունեցող երկրում:
    Ներկայացվող հոդվածում շեշտադրվում է այն գաղափարը, որ վերոնշյալ հիմնախնդիրները հնարավոր է լուծել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման և փոքր գյուղացիական տնտեսությունների միավորման եղանակով: Հեղինակը, վկայակոչելով միջազգային փորձը, բացահայտում է կոոպերացիայի միջոցով նշված հիմնախնդիրների լուծման ու ճգնաժամային երևույթների հաղթահարման կառուցակարգեր, վերլուծում կոոպերատիվների կազմավորմանը խանգարող գործոններն ու նոր պայմաններում առկա հնարավորությունները:


    Հիմնաբառեր. կոոպերատիվ, օրենք, ներդրող  անդամ, հողերի միավորում,  ծառայություններ



    Հայաստանի Հանրապետությունում ագրարային ոլորտի վերափոխումներից հետո ի հայտ եկան բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք անցած երեք տասնամյակում տակավին չեն լուծվել: Այդ հիմնախնդիրները գյուղատնտեսության ոլորտի տեխնիկական հետամնացության, ճյուղի ցածր եկամտաբերության, վարելահողերի շուրջ 30%-ի և արոտավայրերի ավելի քան 50%-ի ոչ լիարժեք օգտագործման, խաղողի և պտղատու այգիների տարածությունների կրճատման, ոռոգման ջրի 60-70% կորուստների, գյուղատնտեսական արտադրանքի իրացման և անհրաժեշտ ներդրանքների մատակարարման դժվարությունների, վերջապես՝ գյուղական բնակչության աղքատության և արտագաղթի հիմնական պատճառն են:
    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հողի մասնավորեցումը, որի շնորհիվ մեծանում է հողատերերի թիվը, սոցիալական արդարության սկզբունքը պահպանելու հետ միասին, անխուսափելիորեն փոխում է գյուղատնտեսության կառուցվածքը:
    Մեծ թվով ընտանեկան գյուղացիական տնտեսությունների ձևավորման և հողակտորների փոքր չափերի ու կտրտվածության պատճառով խաթարվում են ցանքաշրջանառության, ոռոգման, մթերման, նյութատեխնիկական, ֆինանսական և մասնագիտական սպասարկման համակարգերը, սահմանափակվում երկրի պարենային անվտանգության հնարավորությունները: Սա առավել սրությամբ է դրսևորվել հատկապես Հայաստանի նման սակավահող և արտաքին հաղորդակցության ուղիների սահմանափակումներ ունեցող երկրում: Ուստի, մեր կարծիքով, ի թիվս այլ գործիքների, այս հիմնախնդիրները կարող են լուծվել գյուղատնտեսական կոոպերատիվների և փոքր գյուղացիական տնտեսությունների միավորման եղանակով:
    Միանգամայն հիմնավորված է հետևյալ եզրակացությունը. «Կոոպերատիվները հնարավորություն են ստեղծում լուծելու գյուղացիական տնտեսությունների արտադրական, մատակարարման, իրացման, ինչպես նաև հողաբաժինների կտրտվածության, փոքրության, սահմանափակ ռեսուրսների և ենթակառուցվածքների և այլնի հետ կապված խնդիրները: Բացի այդ, ի թիվս այլոց, կոոպերատիվները նպաստում են գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների աճին, գիտելիքների և հմտությունների բարելավմանը, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և ֆերմերների իրավունքների պաշտպանությանը»: Այսպիսի պնդման համար կարևոր է գյուղատնտեսության զարգացման ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական փորձի ուսումնասիրությունը:
    Ներկայում առաջատար գյուղատնտեսություն ունեցող գրեթե բոլոր երկրներում զարգացած են գյուղատնտեսական կոոպերացիայի տարբեր ձևերը: Ահավասիկ, Արևմտյան Եվրոպայում, հատկապես՝ սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում և Իսրայելում կոոպերացիան  գյուղատնտեսական  արտադրության կազմակերպման առանցքային սկզբունքն է:
    Դիտարկենք ՀՀ գյուղատնտեսության առավել մտահոգող հիմնախնդիրները, որոնց լուծման լավագույն ձևը գյուղատընտեսական կոոպերատիվներն են:
    Գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործում ՀՀ գյուղատնտեսության գլխավոր հիմնախնդիրներից է հողային ռեսուրսների օգտագործման չափազանց ցածր մակարդակը: Բավական է նշել, որ ՀՀ մարզերում արոտավայրերի ավելի քան կեսը և վարելահողերի 35-60%-ը նպատակային չեն օգտագործվում: Ավելին, վարելահողերի 15-20 տոկոսն այսօր փաստացի սեփականատեր չունի, դրանց տերերին դժվար է գտնել, քանի որ նրանք կա՛մ մեր երկրի քաղաքացիներ չեն, կա՛մ էլ մահացել են՝ առանց այդ հողերը որևէ մեկին ժառանգելու: Այս հիմնախնդրի պատճառները և լուծումները տարբեր են, բայց քանի որ հիմնական պատճառը հողակտորների մեծ թիվն ու փոքր չափերն են, ինչպես նաև պես նաև մյուս ներդրանքների ձեռքբերման և արդյունավետ օգտագործման կարևոր պայմաններ կարող են ստեղծել կոոպերատիվները, որոնց համար էական աջակցություն է նախատեսում ՀՀ կառավարության 2020 թ. մարտի 26-ի N356-Լ որոշմամբ հաստատված՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը»: Բավական է նշել, այս ծրագրով զրոյացվում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը, նոր վարկերը հատկացվում են անտոկոս, մայր գումարի մարման ժամկետը սահմանվում է մինչև 5 տարի, իսկ մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 6-12 ամիս6: Ավելին, այս միջոցառումն աննախադեպ նպաստավոր պայմաններ է ստեղծում գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար, քանի որ վերջիններիս, բացի վարկավորման արտոնյալ պայմաններից, նաև համաֆինանսավորում է առաջարկվում: Այսինքն, վարկի նպատակից կախված, գումարի 10-70%-ը մարվում է պետական բյուջեի միջոցներից: Դիցուք՝ կոոպերատիվների համար գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի (վարձակալության) գումարի 10%-ը, ոռոգման արդիական համակարգերի ներդրման, խաղողի և հատապտուղների ինտենսիվ այգիների հիմնադրման և կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման գումարի 50%-ը, տոհմային տավարաբուծության և ոչխարաբուծության զարգացման ծախսերի 70%-ը համաֆինանսավորվելու են:
    Մարքեթինգային, մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ագրոպարենային ոլորտում ծառայությունների մատուցումը գերազանցապես կատարվում է աութսորսինգի (լիազորությունների պատվիրակման) եղանակով և կոոպերատիվների միջոցով:
    Առաջին անգամ ծառայությունների մատուցման այդ համակարգին ականատես  եղա ԱՄՆ-ի Այովայի նահանգի ֆերմերային տնտեսություններում: Երբ ֆերմերի հետ այցելեցինք եգիպտացորենի դաշտ, այնտեղ փորձնական բերքահավաք էին անցկացնում սպասարկող կոոպերատիվի մասնագետները: Պարզվեց, որ ֆերմերն այդ կոոպերատիվի անդամ է, որը նրա համար իրականացնում է բույսերի պաշտպանության և հողի պարարտացման խորհըրդատվություն ու հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներ: Մեր հանդիպման պահին մասնագետները պայմանագրով նախատեսված նվազագույն բերքատվությունն ապահովելու նպատակով դիտարկում էին բույսերի հասունացման վիճակը՝ բերքահավաքի լավագույն ժամկետ սահմանելու համար: Հետագայում համոզվեցի, որ ֆերմերներն անդամակցում են նաև բերքի իրացման, ներդրանքների մատակարարման, վարկային և այլ բնույթի կոոպերատիվների: Իսկ հաշվապահության և հարկերի հաշվառման աշխատանքներն աութսորսինգի սկզբունքով իրականացնում էին այլ մասնագիտացված կազմակերպություններ: Ահա թե ինչպես է ամերիկացի ֆերմերը, իր ընտանիքի անդամների միջոցով և 1-2 սեզոնային աշխատողներ ներգրավելով, կարողանում մշակել 150-200 հա հողատարածություն:
    ՀՀ-ում անցյալ դարի 90-ական թվականներին բավական լուրջ հիմնախնդիր էր կաթի մթերումը: Հազարավոր տնտեսություններ, չունենալով կաթի սառեցման և վերամշակման հնարավորություն, առանց սակարկելու, ցածր գնով արտադրանքը հանձնում էին մթերող կազմակերպությունների միջնորդներին: Այս իրավիճակն աստիճանաբար շտկվեց ԱՄՆ-ի Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության հայաստանյան ծրագրի (ՄԱԾ) ջանքերով: Համայնքներին կաթի սառեցման ագրեգատներ, իսկ վերամշակող կազմակերպություններին՝ կաթի փոխադրման մասնագիտացված ավտոմեքենաներ տրամադրելով՝ ՄԱԾ-ը նպաստեց կաթի մթերման սպառողական կոոպերատիվների կազմակերպմանը: Հետագայում այս փորձն ընդլայնվեց նաև այլ միջազգային կազմակերպությունների, համայնքների ու վերամշակողների ներդրած միջոցներով:
    Հաջորդ կարևոր հիմնախնդիրը, որը տեղային լուծում է ստանում կոոպերատիվների հիմնադրմամբ, հեռագնա արոտների օգտագործումն է: Այս արոտավայրերը լիարժեք կերպով չեն օգտագործվում տարբեր պատճառներով, որոնցից հիմնականներն են ճանապարհների անմխիթար վիճակն ու ջրարբիացման համակարգի բացակայությունը: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերի շրջանակում մի շարք համայնքներում հիմնադրվեցին Արոտօգտագործողների կոոպերատիվներ: Բազմագործառույթ այս կառույցները կոչված են նպաստելու արոտների բարելավմանն ու ջրարբիացմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանն ու աշխատանքների մեքենայացմանը, մասնագիտական և խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:
    Արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, հատկապես՝ խելացի ջերմոցների և անասնաշենքերի կառուցումը նույնպես գերազանցապես իրականացվում են կոոպերատիվ սկզբունքով:
    Այս գործում նորամուծական մոտեցումներ ու բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը:
    Այդուհանդերձ, իրականությունն այն է, որ ՀՀ-ում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների թիվը դեռևս չափազանց սահմանափակ է: Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 2019 թ. հունվարի 24-ին տրամադրած տվյալների՝ 2016 թ. գրանցվել են 54, 2017 թ.՝ 14, 2018 թ.՝ 7 գյուղատնտեսական կոոպերատիվներ, ընդ որում, գրանցված 75 գյուղատնտեսական կոոպերատիվներից փաստացի գործել է 34-ը:
    Ինչպես վերը նշվեց, հատկապես վերջին տարիներին բավական նպաստավոր պայմաններ և նախադրյալներ են ստեղծըվել գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացման համար: Այսպես՝ 2015 թ. դեկտեմբերի 21-ին ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասինե ՀՀ օրենքը, իսկ 2016 թ. նոյեմբերի 18-ին՝ «Գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության N1187-Ն որոշումը, հրապարակվել հանրամատչելի և օգտակար գրականություն8, իսկ բոլորովին վերջերս ՀՀ կառավարության ընդունած՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումն» ուղղակի աննախադեպ աջակցություն է նախատեսում: Ուստի պարզապես անընդունելի է, որ գյուղատնտեսությունում ճգնաժամային երևույթները հաղթահարելու փրկօղակը՝ գյուղատնտեսական կոոպերատիվները, դեռևս չափազանց դանդաղորեն են ձևավորվում ու զարգանում: