ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • Հայաստանի տարածքում նամակի առաքումը 70 դրամից հասել է 230-ի. միջազգային առաքման սակագներն առավել սարսափեցնող են
    Մայիսի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն զգալի թանկացրել է ներհանրապետական առաքման սակագները: Միջազգային սակագները ընկերությունը, մեղմ ասած, վերանայել էր դեռեւս տարեսկզբին, երբ հայտարարեց, որ նպատակադրվել է այսուհետ վնասով չաշխատել: Գրեթե եռակի բարձրացվեցին միջազգային առաքման գները: Օրինակ՝ եթե Հայաստանի տարածքում նախկինում փոստային բացիկների առաքման արժեքն էր հասարակը 35 դրամ, պատվիրվածը՝ 85, այժմ երկուսն էլ դարձել են 230 դրամ: Մինչեւ 20 գրամ քաշով հասարակ նամակը, եթե նախկինում արժեր 70 դրամ, այժմ դրա գինը 230 դրամ է, այսինքն թանկացել է միանգամից 160 դրամ
  • Արցախում գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգ կմշակվի
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն  գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների ու շրջանային վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Արցախի գյուղատնտեսական առկա ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:Նախագահ Հարությունյանի խոսքով՝ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է փոխել մոտեցումները գյու
  • ՀՀ կենտրոնական բանկի նախագահ. Աշխարհում կրկին սննդամթերքի գների աճ է նկատվում
    Մարտին համաշխարհային պարենային ապրանքների շուկաներում գների աճը դանդաղել էր, սակայն հիմա կրկին աճ է նկատվում, ինչը կապված է դրական սպասումների հետ հետկորոնավիրուսային շրջանում: Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ անհնար է հաշվի չառնել գների աճը համաշխարհային շուկաներում, քանի որ ներմուծումը մեծ տեղ ունի Հայաստանի տնտեսության մեջ: Նա հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բուսական յուղի եւ ճարպերի գներն աճել են շուրջ 80 տոկոսով, շաքարինը՝ 40 տոկոսով, աճել են ն
  • Առաջատար բանկերը ներդրումային բանկիրների մեծ պահանջարկ ունեն
    Առաջատար ներդրումային բանկերը հարյուրավոր թափուր աշխատատեղեր են բացել սկսնակ ներդրումային բանկիրների համար եւ ամեն կերպ փորձում են պահել արդեն իսկ գործողներին: Պատճառը՝ ներդրումային ակտիվության աճն է եւ համավարակը, որոնք հանգեցրել են առկա աշխատակիցների գերծանրաբեռնվածությանն ու ուժասպառմանը, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը: «2008 թվականից ի վեր մենք չենք տեսել ներդրումային բանկիրների նման պահանջարկ: Մարդկանց ներգրավում են, քանի որ անհրաժեշտ է պատրաստել նախագծերի շնորհանդեսներ, պետք է աշխատել գործարքների վրա, իսկ բ
  • Ռուսաստանը կարող է 3 ամսով արգելել բենզինի արտահանումը
    Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն առաջարկում է 3 ամիս ժամկետով արգելել վառելիքի արտահանումը Ռուսաստանից ՝ բենզինի գների աճի արագացումը կանխելու նպատակով: Ժամանակավոր արգելքը կտարածվի բենզինի բոլոր մակնիշների վրա՝ բացառությամբ տարանցիկ ճանապարհով տեղափոխվող բենզինի, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:Ռուսաստանից վառելիքի արտահանման սահմանափակումների հնարավոր ներդրման գաղափարն առաջին անգամ հնչեցրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը: Նա նշել է, որ կառավարությ
  • ԱՄՆ-ը վստահ է, որ թվային յուանը չի տապալի դոլարին
    Թվային յուանը չի տապալի դոլարին, ասել է Արժեթղթերի եւ բորսաների հարցերով հանձնաժողովի հանձնակատար Հեսթեր Փիրսը՝ հղում անելով դոլարի կողմից աջակցվող, այսպես կոչված, սթեյբլքոինների աճին, հաղորդում է Reuters-ը: Աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերը, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական բանկը եւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը ակտիվացնում են թվային փող թողարկելու ջանքերը, դիտարկում են վճարային համակարգերի բարելավումները եւ ձգտում են կանխել կրիպտոարժույթների աճը: Թվային յուանի վրա ՉԺԲ-ի աշխատանքը շատ ավելի մեծ է, քան մյուս խոշոր տնտեսություն
  • Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ` դեմ առ դեմ ձեւաչափով
    Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի դեմ առ դեմ ձեւաչափով նիստ` ԵԱՏՄ երկրների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Մոլդովայի, Կուբայի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի մասնակցությամբ: ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ինտեգրված համակարգի` տիեզերական եւ աշխարհատեղեկատվական ապրանքների եւ ծառայությունների արտադրության եւ տրամադրման միջպետական ծրագրի իրա
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Արցախի պետնախարարը չի բացառում, որ պետբյուջեի ցուցանիշները կգերազանցեն ծրագրվածից

    Արցախում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք դադարեցրել էին գործունեությունը, աստիճանաբար վերսկսում են այն, և այդ միտումը շարունակվելու դեպքում, կանխատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում և նույնիսկ ծրագրված ցուցանիշի գերազանցում:
    Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետական նախարար, ֆինանսերի նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Արցախի Հանրապետությունում ՀՆԱ-ի ցուցանիշը 2020 թվականին կազմել է 270 միլիարդ 900 միլիոն դրամ` հանգեցնելով 22,4 տոկոս անկման: «Ըստ կանխատեսումների` համախառն ներքին արդյունքը 2021 թվականին կկազմի 206 միլիարդ 500 միլիոն դրամ` հանգեցնելով շուրջ 25,3 տոկոս տնտեսական անկման:
    Հաշվի առնելով պատերազմական գործողությունների հետևանքներն ու օրենսդրական փոփոխությունները՝ պետական բյուջե մուտքագրվող հարկային եկամուտները և պետական տուրքերը նախատեսվել են 17 միլիարդ դրամի չափով, ինչը կազմում է նախորդ տարվա փաստացի մուտքերի 35,6 տոկոսը: Գործարարների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ` մեծաքանակ արտոնությունների սահմանմամբ, որի հետևանքով 2021 թվականին ակնկալվում է 8,1 մլրդ դրամի պակաս մուտքեր` նախորդ տարվա համեմատ»,-մանրամասնեց պետնախարարը՝ նշելով, որ պատերազմական գործողությունների, ինչպես նաև դրանց հետևանքով պայմանավորված՝ բիզնեսը մեծ կորուստներ կրել է, ինչը բացասաբար է անդրադառնում վճարվելիք հարկերի չափի վրա:
    Պետական բյուջեի եկամուտների նվազեցումը պայմանավորված է նաև Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում նախկինում գործունեություն ծավալող տնտեսվարողների գործունեության դադարեցմամբ: Անդրադառնալով տնտեսության ու արտադրական հնարավորությունների վերականգնման հարցին՝ Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ հնարավորություններ առկա են, սակայն քիչ են, քանի որ կորստի չափերը բավականին մեծ են:
    «Նախապատերազմյան Արցախը էլեկտրաէներգիայի արտադրության տեսակետից ինքնաբավ էր: Գործող 32 ՀԷԿ-երի մեծ մասը մնացել է բռնազավթված տարածքներում: Այդ տարածքներում են մնացել նաև մետաղական և ոչ մետաղական հանքերի, մշակող արդյունաբերական հզորությունների մի մասը: Կաշենի հանքավայրը դեռևս աշխատում է շատ փոքր արտադրական հզորությամբ: Կորցրել ենք վարելահողերի մոտ 75 տոկոսը, արոտների 85 տոկոսը, պտղատու այգիների զգալի մասը, ոռոգովի տարածքների մոտ 90 տոկոսը:
    Մեծ կորուստներ ենք ունեցել նաև անասնապահության ոլորտում. անասնագլխաքանակը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով»,-ասաց Արցախի Հանրապետության պետնախարարը՝ հավելելով, որ ներկայում հրամայականն է փոքրածավալ արտադրական հզորությունները զարգացնելն ու աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ապահովելով որակական բարձր մակարդակ։ Ըստ Մարտիրոսյանի՝ այդ ամենը պահանջում է մեծածավալ ներդրումներ, իսկ կառավարության քայլերը՝ այսուհետ առավել ևս, ուղղված կլինեն ներդրումային դաշտի բարելավման միջոցառումների իրականացմանը:

    Նյութի աղբյուրը՝   https://artsakhpress.am/arm/news/142777/