ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
    Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6%-ով։ Բանկի տվյալներով՝ սա վերջին 80 տարվա ընթացքում անկումից հետո վերականգնման ամենաարագ տեմպն է, հաղորդում է RBC-ն: Հիմնական պատճառը տնտեսական ակտիվության ինտենսիվ աճն է մի քանի խոշոր երկրներում, ասված է ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցում: 2021-ին լավագույն արդյունքը ցույց կտա Չինաստանը, որի տնտեսությունն, ըստ ՀԲ կանխատեսման, կաճի 8,5%-ով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (8,3%), երրորդում՝ ԱՄՆ-ը (6,8%), չորրորդում՝ Արգենտինան (6,4%), հինգ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Ճգնաժամի ազդեցությունն աշխատուժի միջազգային միգրացիայի և ոչ ֆորմալ զբաղվածության վրա

    Վահե
    ԲՈՒԼԱՆԻԿՅԱՆ 
    Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

    Հիմնաբառեր. միջազգային միգրացիա, աշխատանքային միգրանտներ, ճգնաժամ, ոչ ֆորմալ զբաղվածություն,
    աղքատության մակարդակ

    Հոդվածում անդրադարձ է կատարվում ներկայիս համաշխարհային ճգնաժամի ազդեցությանն աշխատուժի միջազգային միգրացիայի և ոչ ֆորմալ (ոչ ձևական) զբաղվածության վրա: Վերլուծելով, մասնավորապես, մինչճգնաժամային, ինչպես նաև 2020 թ.-ի առաջին եռամսյակի համար կանխատեսվող համապատասխան ցուցանիշներն ըստ երկրների զարգացման համախմբի՝ հեղինակը կատարում է հետևյալ եզրակացությունը. ստացված արդյունքները բնորոշ են նաև Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մինչճգնաժամային ժամանակահատվածի ցուցանիշները հիմնականում համապատասխանում են ՀՀ համանման ցուցանիշներին:


    Միջազգային միգրացիան շուկայական տընտեսակարգին բնորոշ՝ օբյեկտիվ գործընթաց է, որի տնտեսական ազդեցությունը զգալի է աշխատաշուկայի կառուցվածքի վրա: Սակայն, միջազգային միգրացիայի ներգործությունը մեծ է նաև սոցիալական, ժողովրդագրական և հոգեբանական առումներով ինչպես դոնոր, այնպես էլ ընդունող երկրների վրա: Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) 2020 թ. զեկույցի համաձայն՝ 2019 թ.-ին աշխարհում գրանցվել է 272 միլիոն միգրանտ (գծապատկեր 1):
    Համաձայն ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի (UN/DESA) տրամադրած ցուցանիշների՝ 2017 թ. 258 միլիոն միգրանտից 164 միլիոնը կամ մոտ 64%-ը աշխատանքային է (գծապատկեր 2):



































    Միանգամայն հասկանալի է, որ աշխատանքային ռեսուրսները, շուկայի օրենքներին համապատասխան, այսպես կոչված, մշտական «փնտրտուքի» մեջ են՝ փորձելով գտնել իրենց ունակությունների կիրառման առավել արդյունավետ վայրեր և ոլորտներ, ապահովել բարձր արտադրողականություն: Այս տեսանկյունից, պատահական չէ, որ նրանց մեծ մասը (մոտ 68%) իր «հանգրվանը», ի վերջո, գտնում է եկամըտի բարձր մակարդակ ունեցող կամ, պարզապես, զարգացած երկրներում:
    Վերջին ժամանակաշրջանում, պայմանավորված աշխատանքային միգրանտների կողմից դրամական փոխանցումների (մասնավոր տրասֆերտների) էական աճով, այս հիմնախնդրի վերաբերյալ մեծացել է հետաքրքրությունը (գծապատկեր 3, 4):




































    Ինչպես երևում է գծապատկեր 3-ից, աշխատանքային միգրանտներ ընդունողների և դրամական փոխանցումներ իրականացնողների առաջին տասնյակում հիմնականում բարձր եկամուտ (high-income) ունեցող երկրներն են (բացառությամբ Ռուսաստանի և Չինաստանի), մինչդեռ աշխատանքային միգրանտներ «ապահովող» դոնորների և դրամական փոխանցումներ (մասնավոր տրանսֆերտներ) ստացողների առաջին տասնյակում (գծապատկեր 4)՝ հիմնականում միջինից ցածր եկամուտ ունեցող երկրները (բացառությամբ Գերմանիայի և Ֆրանսիայի՝ high-income, Մեքսիկայի և Չինաստանի՝ upper-middle income):
    Միաժամանակ, պետք է նշել, որ, ըստ տարբեր հաշվարկների, ՏՀԶԿ (OECD) երկըրներում աշխատանքային միգրանտների մոտ 30%-ը ոչ ֆորմալ զբաղվածներնեն: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) առաջարկում է ոչ ֆորմալ վարձու աշխատողների մեջ հաշվի առնել բոլոր նրանց, որոնց գործատուն չի տվել սոցիալական երաշխիքներից (սոցվճար, վճարովի արձակուրդ, անաշխատունակության նպաստ և այլն) թեկուզ և մեկը` անկախ աշխատանքային պայմանագրի բնույթից (գրավոր պայմանագիր, բանավոր համաձայնություն): Համաշխարհային տնտեսության ճգնաժամի փուլում, որը պայմանավորված է COVID-19-ի պատճառած վնասներով, ոչ ֆորմալ զբաղվածների սոցիալական վիճակը վատթարանում է ավելի արագ տեմպերով: Ներկայիս ճգնաժամն աննախադեպ ազդեցություն ունեցավ երկրների տնտեսական գործունեության և աշխատաժամանակի տևողության վրա: 2020 թ.-ի առաջին եռամսյակում աշխատատեղերի արգելափակման (lockdown) հետևանքով ամբողջ աշխարհում կրճատվեց աշխատաժամանակի մոտ 4,5%-ը, որը հավասար է մոտ 130 միլիոն աշխատատեղի (լրիվ աշխատաժամանակով): Այս ազդեցությունը հիմնականում  թիրախավորեց միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների 80% (այս խմբում է նաև Հայաստանի Հանրապետությունը) և ցածր եկամուտ ունեցող երկրների 68% ոչ ֆորմալ զբաղվածներին (գծապատկեր 5):



































    Եվ դա այն պարագայում, երբ աշխարհում այդ ցուցանիշը 47% է: Գծապատկեր 6-ում ներկայացված է COVID-19-ի կործանարար ազդեցությունը տնտեսությունում ոչ ֆորմալ զբաղվածների վրա (ըստ երկրների խմբերի): Մասնավորապես՝ ամբողջ աշխարհում ոչ ֆորմալ զբաղվածների եկամուտները նվազել են 60%-ով, ընդ որում, բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 76%-ով, միջինից բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ 28%-ով, ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներում՝ 82%-ով (այդ թվում՝ ՀՀ-ում):
    Գծապատկեր 7-ում ներկայացված է COVD-19-ի ազդեցությունը ոչ ֆորմալ զբաղվածների աղքատության մակարդակի վրա (2020 թ. առաջին եռամսյակ): Ակնհայտ է, որ ճգնաժամի հիմնական «տուժողները» բարձր, ինչպես նաև ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներն են, համապատասխանաբար՝ 65% և 76%:
    Եզրակացություն: Հոդվածում կատարված վերլուծության և կանխատեսման արդյունքները կարող են վերաբերել նաև Հայաստանին, քանի որ մինչճգնաժամային ժամանակահատվածի համար բերված ցուցանիշները հիմնականում համապատասխանում են ՀՀ նմանատիպ ցուցանիշներին: Մասնավորապես.
    - Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թ.-ին միգրացիոն գործընթացներում (ներքին և արտաքին) ներգրավված է եղել շուրջ 137,7 հազ. մարդ, որից 80.6%-ը՝ միջպետական միգրանտ՝ 110,442 մարդ, ինչը տվյալ տարվա ՀՀ մշտական բնակչության մոտ 3.7%-ն է:
    - Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն չի հրապարակում ընդհանուր միգրանտների
    մեջ աշխատանքային միգրանտների քանակը, հիմք ենք ընդունել առաջնային հարցումների հիման վրա ստացված տվյալները՝ 76,8%14: 
    - Եթե ընդունենք, որ բոլոր ինքնազբաղվածներն աշխատում են ոչ ֆորմալ դաշտում և հաշվի առնենք վարձու աշխատողների ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը, ապա Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը մոտ 46 տոկոս է:
    - 2018 թ. աշխատանքային միգրանտների մոտ 92%-ը, որպես նպատակային, ընտրել է միջինից բարձր (Ռուսաստան՝ 89,9%) և բարձր (2%) եկամուտ ունեցող երկրները:
    Վերջին տարիներին ՀՀ արտագաղթի ցուցանիշներում, ի տարբերություն 1990-ական թվականներին տեղի ունեցած մըշտական արտագաղթի, գերակշռում է աշխատանքային միգրացիան, որն արդեն իսկ դրական երևույթ է: Ուստի անհրաժեշտ է, որ ներկայում կառավարությունը հստակ ծրագրեր իրականացնի տնտեսության իրական հատվածում պետական կապիտալ ծախսերի ավելացման ուղղությամբ: Կարճաժամկետում այդպիսի քաղաքականությունը հնարավորություն կտա որոշ չափով փոխհատուցելու ներկայիս ճգնաժամային պայմաններում արտերկրից ստացվող մասնավոր տրանսֆերտերի ծավալների կրճատումը: Միաժամանակ, նման մոտեցումը կնպաստի միջին որակավորմամբ աշխատուժի միգրացիայի էական կրճատմանը երկարաժամկետում: