ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
  • ՀայՓոստը կներկայանա նոր բրենդով
    ՀայՓոստը հունիսի 8-ից սկսել է ընկերության վերաբրենդավորումը, որի առաջին փուլով նախատեսվում է իրականացնել մասնաճյուղերի վերապրոֆիլավորման, վերանորոգման եւ վերաբրենդավորման գործընթացը ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում: Ընկերության զարգացման նոր ռազմավարության շրջանակում ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում գրանցել է մի շարք ձեռքբերումներ. HayPost Pay, iNovation, HayPost Retail, դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզկենտրոններում փոստի փոխանակման կենտրոնների բացում, միջազգային գործընկերների հետ համագործակցություններ եւ այլն: «ՀայՓոստը միայն փ
  • Deutsche Bank. Գնաճի անտեսումը կործանարար նոր ճգնաժամի կհանգեցնի
    Deutsche Bank-ը նախազգուշացրել է գնաճի անտեսման վտանգների մասին: «Հենց դա կարող է հանգեցնել նոր ճգնաժամի առաջիկա տարիներին, որի հետեւանքները կործանարար կլինեն»,- հաղորդում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով CNBC-ն: Վերլուծաբանները գտնում են, որ ներկայումս տնտեսությունը խթանվում է` միաժամանակ անտեսելով գնաճային մտահոգությունները, ինչը սխալ մոտեցում է: Նրանք վստահ են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կողմից դրամական քաղաքականության խստացումից հրաժարվելը, քանի դեռ գնաճը չի ցուցադրել կայուն աճ, տնտեսական ծանր հետեւանքներ կունենա: Այսպ
  • Համաշխարհային բանկը գլոբալ տնտեսության համար 5,6% աճ է կանխատեսում
    Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2021 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6%-ով։ Բանկի տվյալներով՝ սա վերջին 80 տարվա ընթացքում անկումից հետո վերականգնման ամենաարագ տեմպն է, հաղորդում է RBC-ն: Հիմնական պատճառը տնտեսական ակտիվության ինտենսիվ աճն է մի քանի խոշոր երկրներում, ասված է ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» հունիսյան զեկույցում: 2021-ին լավագույն արդյունքը ցույց կտա Չինաստանը, որի տնտեսությունն, ըստ ՀԲ կանխատեսման, կաճի 8,5%-ով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է (8,3%), երրորդում՝ ԱՄՆ-ը (6,8%), չորրորդում՝ Արգենտինան (6,4%), հինգ
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «CaseKey» բիզնես խնդիրների լուծման մրցույթը

    Այս տարի առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա «CaseKey» բիզնես խնդիրների լուծման մրցույթը։ Ամբողջ աշխարհում ճանաչում գտած ֆորմատը այս տարի հասանելի կլինի նաև հայ երիտասարդների համար։
    Մրցույթը նախատեսված է 18-30տարեկան ուսանողների և երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են գործի դնել իրենց գիտելիքները և փորձը բիզնես ոլորտում։ Մասնակիցները 72 ժամվա ընթացքում պետք է լուծում տրամադրեն բիզնես խնդրի, որը առաջադրված է հայկական խոշոր կազմակերպության կողմից՝ հիմնվելով իրական կարիքների վրա։
    Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտ որպես անհատ կամ թիմ (մին․ 3 մասնակից)։ Նախնական ընտրությունը անցած մասնակիցները կբաժանվեն թիմերի և շուրջ 2 ամիս կաշխատեն պրոֆեսիոնալ քոուչերի հետ միջազգային բիզնես խնդիրների օրինակներով։ Այնուհետև մրցույթից 2 շաբաթ առաջ թիմերը կստանան իրական խնդիրը՝ առաջադրված հայկական կազմակերպության կողմից, և կունենան 72 ժամ լուծումը տրամադրելու համար։ 
    Լավագույն 7 թիմերը կընտրվեն և կհրավիրվեն գալա միջոցառմանը, որտեղ իրենց լուծումները կներկայացնեն կազմակերպության հիմնադիրներին և պրոֆեսիոնալ ժյուրիին։ Հաղթող թիմը կստանա մրցանակ, ինչպես նաև բոլոր մասնակիցները հնարավորություն կստանան պրակտիկա անցնել կամ աշխատանքի հրավիրվել առաջատար տեղական կազմակերպություններում։

    Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 25-ն է։ Մասնակցության և ժամանակացույցի մասին ամբողջ տեղեկությունը հասանելի է կայքում։ 

    Հղում՝ https://nationinaction.com/business-case-competition-2021/

    Նյութի աղբյուրը՝  https://b24.am/economy/279362.html?fbclid