ԱՐԴԻԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ
  • ՌԴ-ն կխստացնի պատիժը ԵԱՏՄ-ից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգ ներմուծման համար
    Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներից ավելի քան 100 հազ․ ռուբլի արժողությամբ ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է ս․թ․ մայիսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում՝ ՌԴ նախաձեռնությամբ։ Մասնավորապես, քննարկվել են առանց հարկերի վճարման ալկոհոլային եւ ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում անլեգալ շրջանառության մեջ
  • «Գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին». Մյասնիկովիչ
    Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աշխատում է գազի ընդհանուր շուկա ստեղծելու մասին միջազգային պայմանագրի նախագծի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 21-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ ամփոփելով Բելառուսի գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները: «Թեման առաջին տարին չէ, որ քննարկվում է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել, որ այս տարվա ընթացքում փաստաթուղթը պատրաստ լինի և ուղարկվի անդամ երկրներին՝ ներպետական ընթացակարգերն իրական
  • ՄԱԿ. Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի
    Ջրի սակավությունն ու երաշտը այն մասշտաբի վնաս կհասցնեն, որը համադրելի կլինի COVID-19-ի համավարակի հետ, ընդ որում՝ ռիսկերը արագորեն կաճեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց, հայտնում է Thomson Reuters Foundation-ը: «Երաշտը կարող է վերածվել հաջորդ համավարակի, եւ չկա դրա բուժման պատվաստանյութ»,- ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է աղետների ռիսկի նվազեցման հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին: Ըստ զեկույցի՝ երաշտները 1998-2017թթ․ արդեն հանգեցրել են առնվազն 124 միլիարդ դոլարի տնտեսական կորուստների եւ առն
  • ՀԲ. Հայաստանը կլիմայի փոփոխության ռիսկի տեսանկյունից՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի չորրորդ ամենախոցելի երկիրն է
    Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և անտառներից ածխածնի կրճատմանը՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը և ներդնելով կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փոխանցմամբ, այս աշխատանքները նախատեսվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) անտառաբուծության ծրագրի միջոցով, որը Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող առաջին լայնածավալ ծրագիրն
  • Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը
    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։ Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  «CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը)
  • Գերմանիայում սկսել են անբարեխիղճ հարկատուներով «զբաղվել»
    Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն: Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջո
  • Թվային յուանը կարող է օգնել հարուստներին
    Իր թվային տարադրամը համաշխարհային մակարդակի դուրս բերելու հարցում Չինաստանի ծրագիրը, հնարավոր է, գտել է իր մեկնարկային կետը՝ Հոնկոնգում կապիտալի կառավարման ոլորտը, գրում է Bloomberg-ը: Անցած ամիս Չինաստանի Ժողովրդական բանկը հրապարակել է մանրամասն հրահանգներ Wealth Management Connect ծրագրի համար, որը թույլ կտա հարավ-արեւելյան մասերում որակավորված անհատական ներդրողներին ներդնել ընդհանուր առմամբ 150 միլիարդ յուան (23 միլիարդ դոլար) օֆշորներում հարեւան Հոնկոնգի եւ Մակաոյի բանկերի միջոցով: Երկու առանձնահատուկ վարչական շրջանների բնակիչները կօգնեն ներդնել ն
    Թեժ գիծ
    +374 (047) 959555
    Կայուն կրիպտոարժույթների ժամանակը. համաշխարհային կրիպտոշուկայի նոր միտումները

    Սուրեն
    ՄԻՆԱՍՅԱՆ
    ՀՀ ֆինանսերի
    նախարարության մասնագետ



    Մեզնից շատերը գոնե մեկ անգամ լսել են ,կրիպտոարժույթե կամ ,բիթքոյինե (Bitcoin) արտահայտությունը, սակայն քչերն են իրապես վստահ, որ դա դառնալու է ապագայի փող։ Այնուամենայնիվ, համաշխարհային կրիպտոշուկայի և, ընդհանրապես, ֆինանսական տեխնոլոգիաների բեկումնային զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ մոտ ժամանակներս վերջինս ամբողջությամբ վերափոխելու է գործող ֆինանսական համակարգը։ Ու թեև ոմանք դա դիտարկում են ոչ թե որպես փողի փոխարինիչ, այլ յուրօրինակ տնտեսական գործունեության արդյունք, համաշխարհային կրիպտոշուկայում երևան է գալիս նոր կրիպտոֆենոմեն՝ կայուն կրիպտոարժույթ, որն առաջին հայացքից արդեն հայտնի կրիպտոարժույթների կատարելագործված տարբերակն է և, գուցե, ավանդական փողի հերթական էվոլյուցիոն նոր մակարդակը։

    Հիմնաբառեր. կրիպտոշուկա, կայուն կրիպտար ժույթներ, բիթքոյին, թեդր

     
    Ավելի քան տասը տարի համաշխարհային  տնտեսության անբաժանելի մասն են «կրիպտոարժույթ» կոչվող էլեկտրոնային փող-առեղծվածները։ Պարզ բնորոշմամբ, դրանք կարելի է համարել էլեկտրոնային վճարային համակարգերում կիրառվող թվային փողեր, որոնց գործունեության համար անհրաժեշտ չեն ո՛չ պետական կարգավորում և ո՛չ էլ որևէ ֆինանսական միջնորդի ներկայություն։
    Առաջին կրիպտոարժույթի ստեղծումից (2009 թ.) ի վեր դրա տարբերակների թիվը շեշտակի աճել է. ներկայում շրջանառվում է ավելի քան 5,500 կրիպտոարժույթ՝ շուրջ 256.5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր շուկայական  կապիտալացմամբ: Ընդ որում, համապատասխան շուկայական արժեքի շուրջ երկու երրորդը բաժին է ընկնում առաջին և, թերևս, ամենահայտնի կրիպտոարժույթին՝ բիթքոյինին, սակայն հարկ նշել, որ շրջանառության մեջ վերջինս իր տեղն աստիճանաբար զիջում է, այսպես կոչված, կայուն կրիպտոարժույթներին։ Համեմատության համար նշենք, որ 2020 թ. մայիսի 22-ի դրությամբ թեդր (Tether) և բիթքոյին կրիպտոարժույթներին բաժին է ընկնում կրիպտոարժութային գործարքների համապատասխանաբար՝ 35.3 և 28.7 տոկոսը, ընդ որում, բիթքոյինի գործարքների ավելի քան 80 տոկոսի պարագայում գործարքի զույգը թեդրն է։
    Թեև կրիպտոարժույթների առաջնային գործառույթը միտված է ավանդական փողի փոխարինմանը, սակայն դրանց կիրառումն այս առումով դեռևս սահմանափակ բնույթ է կրում: Բանն այն է, որ կրիպտոարժույթների հավանական գնորդների հիմնական շարժառիթը ոչ թե դրանց միջոցով վճարումների իրականացումն է, այլ հետագայում ավելի բարձր գնով վերավաճառելը: Եվ քանի դեռ գնորդների շրջանում առկա են նման սպասումներ, կրիպտոարժույթների գինը աճի միտում կարձանագրի:
    Կրիպտոարժույթների ստեղծումն ու տարածումը նոր երևույթներ են, ուստի ոմանք կարծում են, որ դրանց հնարավոր օգուտները երևան կգան առաջիկա տարիների կամ տասնամյակների ընթացքում՝ հանգեցնելով լայն կիրառության։ Այլոց տեսանկյունից, կրիպտոարժույթների շրջանառության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները գրեթե անհաղթահարելի են։ Ինչպես հայտնի է, ավանդական վճարային համակարգերը նախապատվելի են համարվում մի շարք առումներով, բայց ամենակարևորը, թերևս, դրանցում ընդգրկված պետական և մասնավոր հաստատությունների նկատմամբ ձևավորված վըստահության մթնոլորտն է: Բայցևայնպես, գոյություն ունի հասարակության մի շերտ, որ որոշակի վերապահումով է վերաբերվում վերջիններիս գործունեության արդյունավետությանը, հետևաբար՝ նրա համար կրիպտոարժույթները կարող են համարվել ցանկալի այլընտրանք։
    Կարո՞ղ ենք, արդյոք, պնդել, որ կրիպտոարժույթներն առավել վստահելի և արժանահավատ միջոց են և ի զորու՝ հետագայում ամբողջությամբ փոխարինելու ավանդական փողին։ Պատասխանն աներկբա չէ, սակայն պարզ է մի բան. որպեսզի կրիպտոարժույթը կիրառվի որպես վճարամիջոց, անհրաժեշտ է, որ այն վայելի օգտագործողների համատարած վստահությունը, որն էլ, իր հերթին, մեծապես պայմանավորվելու է դրա կայունությամբ: Դատելով, օրինակ, բիթքոյինի գնի վերջին տարիների շարժընթացից (գծապատկեր 1)՝ կարող ենք վստահաբար ասել, որ հազիվ թե որևէ սովորական քաղաքացի, որ բավարար չափով տեղեկացված չէ ֆինանսական տեխնոլոգիաներից, համաձայնի իր աշխատավարձը ստանալ կամ գնումներ կատարել բիթքոյինով։






















    Բիթքոյինի գնի ակնհայտ տատանումները վկայում են, որ այն, ինչպես նաև մյուս կրիպտոարժույթները դեռևս հեռու են համընդհանուր կիրառության վճարամիջոց լինելուց, սակայն ցանկալի գործիք են վերավաճառողների համար, և գնային վայրիվերումները, հատկապես՝ կարճ ժամանակահատվածներում, կարող են ֆինանսական հավելյալ եկամուտների (կորուստների) աղբյուր դառնալ։
    Կրիպտոարժույթների հիմնական խոցելիության՝ անկայունության վերացման նպատակով ներդրվեցին, այսպես կոչված, կայուն կրիպտոարժույթներ (անգլ.՝ stablecoin), որոնք մյուսներից տարբերվում էին իրենց ապահովվածությամբ՝ գրավով, որը կարող էր արտահայտվել ինչպես ազգային արժույթով (USDT), այնպես էլ ազնիվ
    մետաղով (XAUT) և անգամ այնպիսի ապրանքով, ինչպիսին, օրինակ, նավթն է (PTR)։
    Կայուն կրիպտոարժույթները, որոնց գինը փոխկապակցված է դրանց գրավի հիմքում առկա ակտիվ(ներ)ի գնի հետ, պետք է պահպանեն իրենց գնողունակությունը և երաշխավորեն գնաճի չափավոր մակարդակ, ինչը հնարավորություն կտա դրանք օգտագործելու ոչ թե խնայողությունների պահպանման կամ սպեկուլյատիվ եկամուտներ ստանալու, այլ որպես վճարամիջոց կիրառելու նպատակով։
    Կայուն կրիպտոարժույթի գործունեության առանցքը, դրա թողարկմանը զուգահեռ, գրավի չափի պահպանումն է. առավել տարածված է կրիպտոարժույթի՝ գրավով ապահովվածության 1։1 հարաբերակցությունը, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր կենտրոնական բանկի թողարկելու իր սեփական կրիպտոարժույթը։ Ֆրանսիան, մասնավորապես, արդեն փորձնական քայլեր է ձեռնարկում թվային եվրոյին անցում կատարելու ուղղությամբ, իսկ Չինաստանն առաջարկում է ներդնել միասնական կայուն կրիպտոարժույթ ասիական տարածաշրջանում։ Գոյություն ունեն նաև այնպիսի կայուն կրիպտոարժույթներ, որոնք ապահովված են մեկ այլ կրիպտոարժույթով, երբեմն նաև՝ ոչ կայուն։ Գրավադրված կրիպտոարժույթի անկայունությունը չեզոքացնելու նպատակով գրավի չափը, որպես կանոն, կրկնակի գերազանցում է թողարկված կրիպտոարժույթը, ըստ այդմ՝ վերջինս կոչվում է նաև գերապահովված (անգլ.՝ over-collateralized)։
    Կիրառվում են նաև գրավով չապահովված, սակայն կայուն կրիպտոարժույթներ, որոնց պարագայում թողարկողը ծավալների կարգավորմամբ պահպանում է դրանց կայուն գինը և, ըստ էության, ստանձնում կենտրոնական բանկի դեր։
    Թեդրի պարագայում, օրինակ, յուրաքանչյուր կրիպտոարժույթ ապահովված է 1 ԱՄՆ դոլարին համարժեք կանխիկով կամ կարճաժամկետ ֆինանսական գործիքներով։ Այնուամենայնիվ, 2019 թ. ապրիլին կրիպտոարժույթի թողարկողը հայտարարեց, որ շրջանառության մեջ գտնվող թեդրի ընդհանուր ծավալի միայն 74 տոկոսն է ապահովված համարժեք գրավով։ Թեև այս հայտարարությունը, որը վերահաստատում էր արդեն տարիներ տևած շահարկումները, պետք է նվազեցներ վստահությունը թեդրի նկատմամբ, այն դուրս մղելով շուկայից, սակայն վերջինիս շրջանառությունը, հակառակ սպասումների, ընդլայնվեց. թեդրը գերիշխող դիրք գրավեց համաշխարհային կրիպտոշուկայում։
    Ընդհանուր առմամբ, ընդունված է պընդել, որ իրականացվող սոցիալական արշավի նկատմամբ ակտիվի գներն ամենազգայունն են հենց կրիպտոշուկայում, և, համաձայն Գրիֆինի և Շեմսի, ովքեր մասնագիտացած են ֆինանսական շուկաներում տեղի ունեցող խարդախությունների բացահայտման մեջ, 2017 թ. ընթացքում բիթքոյինի գնի կտրուկ աճի առնվազն կեսի ,մեղավորըե կենտրոնացված կերպով իրականացվող արշավն էր։ Ներկայում էլ հաստատված է սոցիալական տարբեր հարթակներում (Twitter, Facebook, Telegram, Medium) համաշխարհային ազդեցիկ անձանց թեմատիկ հրապարակումների և կրիպտոարժույթների գների փոփոխության միջև դրական կապը։
    Թեդրի ապահովվածության կրճատման և բիթքոյինի գնային մանիպուլյացիայի խորապատկերում շահարկումներ սկսվեցին այս կրիպտոարժույթների միջև կապի առնչությամբ։ Ուշադրության կենտրոնում հայտնվեց Բիթֆայնեքսը, որը կրիպտոշուկայի խոշորագույն, սակայն թույլ կարգավորվող բորսաներից մեկն էր։ Հիմնական մտահոգությունն այն էր, որ Բիթֆայնեքսն օգտագործում է թեդրը՝ բիթքոյինի նկատմամբ արհեստական պահանջարկ ձևավորելու նպատակով։ Ավելին, 2019 թ. ապրիլին Նյու Յորքի գլխավոր դատախազը մեղադրեց Բիթֆայնեքսին Թեդր Լիմիթըդի6՝ թեդրի գրավադրման համար նախատեսված 850 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կանխիկ միջոցները սեփական կորուստները ծածկելու նպատակով օգտագործելու մեջ։ Թեև Բիթֆայնեքսը պաշտոնապես հերքեց բիթքոյինի գնի մանիպուլացման շուրջ մեղադրանքները, այդուհանդերձ, Գրիֆինի և Շեմսի՝ 2018 թ. հունիսի 18-ի հետաքննական հրապարակումը բացահայտեց թեդրով առևտրի ազդեցությունը կրիպտոշուկայի 2017 թ. բումի և բիթքոյինի գնի նշանակալի աճի վրա։
    Բացի այդ, մասնագետներն առաջ քաշեցին թեդրի տարածման՝ թե՛ պահանջարկով և թե՛ առաջարկով պայմանավորված այլընտրանքային մոտեցումները։ Թեդրի աճող պահանջարկը բխում էր դրա՝ կրիպտոշուկա մուտք գործող ներդրողների համար կայուն և հուսալի վճարամիջոց լինելու հանգամանքից: Ընդ որում, թեդրի մուտքը դեպի կրիպտոշուկա հիմնականում տեղի էր ունենում Բիթֆայնեքսում, այնուհետև այն ավելի դանդաղորեն և քիչ քանակությամբ հոսում էր այլ ուղղություններով (գծապատկեր 2)։ Մյուս կողմից՝ թեդրի թողարկողն արհեստականորեն մեծացնում էր դրա առաջարկը՝ շուկայում բիթքոյինի գնի բարձրացման նպատակով։ Ցույց տալու համար սոցիալական հրապարակումների և տարածվող տեղեկատվության ազդեցությունը կրիպտոշուկայի վրա նշենք, որ Գրիֆինի և Շեմսի հրապարակումից հետո, որը, ըստ էության, կրիպտոշուկայի մինչ օրս հայտնի ամենամեծ միջադեպի բացահայտումն էր,  բիթքոյինի արդեն իսկ գահավիժող գինը մեկ օրում նվազեց մոտ 5 տոկոսով։
    Այնուամենայնիվ, իր կայունության և մշտապես բիթքոյինի գնի շուրջ մանիպուլացիայի համար կիրառվելու շնորհիվ, վերջին երկու տարիներին զգալիորեն մեծացել են թեդրի շրջանառության ծավալները։ Ավելին, համաշխարհային կրիպտոշուկայի վերջին զարգացումները և միտումները հիմք են տալիս ենթադրելու, որ եկել է կայուն կրիպտոարժույթների ժամանակը։




























    Կրիպտոշուկայում վերջին տարիներին  սկիզբ առած մեկ այլ միտում է համարվում, այսպես կոչված, բրենդային կայուն կրիպտոարժույթների (անգլ.՝ branded stablecoin) ստեղծումը սպառողների լայն շուկա ունեցող հայտնի ընկերությունների կողմից, ինչի լավագույն օրինակը ֆեյսբուքյան լիբռան է։ Նման կրիպտոարժույթները հնարավորություն են տալիս թողարկողներին (հավատարմության ծրագրերում (անգլ.՝ loyalty program) կիրառելու ճանապարհով և սեփական ապրանքանիշի օգնությամբ) ազատորեն մուտք գործելու երկրորդային շուկա՝ առանց լրացուցիչ գործառնական ծախսերի։ Այս իմաստով, դրանք լայնորեն կարող են կիրառվել ավիափոխադրում իրականացնող կազմակերպությունների կողմից՝ ըստ արդեն իսկ գոյություն ունեցող այնպիսի կառուցակարգերի, ինչպիսիք են «Աերոֆլոտ» ընկերության բոնուսները կամ «Էգեյան» և «Էյր Ֆրանս» ընկերությունների մղոնները։ Արդի տնտեսության թվայնացման և տեխնոլոգիաների կողմից զավթման պայմաններում առավել իրատեսական են դառնում կրիպտոարժույթների՝ ապագայի փողի վերածվելու մասին ենթադրությունները։
    Թե քանի տարի կամ տասնամյակ կպահանջվի այդ կանխատեսումների իրականացման համար, կախված է միայն ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման տեմպից, սակայն հստակ է մի բան, որպեսզի կրիպտոարժույթները վերածվեն ապագայի փողի, դրանք պետք է ապահովված լինեն կայունությամբ: